Հոկտեմբերի 21-ին Երեւանում կբացվի «World Press Photo-2005» ցուցահանդեսը՝ նվիրված այդ կազմակերպության ստեղծման 50-ամյակին: «World Press Photo»-ն անկախ կազմակերպություն է, որը ստեղծվել է Նիդեռլանդներում 1955թ.: Նրա նպատակը ողջ աշխարհում պրոֆեսիոնալ լուսանկարիչ-լրագրողներին օժանդակելն է եւ նրանց միմյանց հետ շփվելու հնարավորություն տալը: Կազմակերպությունն ամեն տարի մրցույթներ է անցկացնում, ինչպեսեւ` կազմակերպում է ցուցահանդեսներ, սեմինարներ, քննարկումներ ու մաստեր-կլասներ: