«Ռեմբրանդտ» հետազոտական խմբի գիտնականները Ռեմբրանդտի աշխատանքները, մասնավորապես` դիմանկարներն, ուսումնասիրելիս եկել են այն եզրակացության, որ դրանք ամենեւին էլ Ռեմբրանդտի դիմանկարները չեն: Այս գիտնականների խումբն արդեն 40 տարի զբաղվում է «ռեմբրանդտագիտությամբ» ու այսպիսի եզրակացությունը սենսացիա էր նաեւ իրենց՝ գիտնականների համար: Ներկայումս հայտնի են Ռեմբրանդտի 90 դիմանկարներ, որոնցից 20-ի` հոլանդացի նկարչի դիմանկարը լինելը հերքվել է: 31 կտավից միայն 4-ն են համարվել նկարչի ստեղծագործությունները, մնացածի ստորագրությունները համարվել են կեղծ: Ինչեւէ, այս բացահայտումները չեն խանգարի տոնել Ռեմբրանդտի 400-ամյակը: