«Abba»-ի «Վաթերլոոն»

29/10/2005

«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը շաբաթ գիշերը տոնեց իր 50-ամյակը Կոպենհագենում, որի ժամանակ ընտրվեց բոլոր ժամանակների լավագույն երգը: Դա լեգենդար «Abba» խմբի «Վաթերլոոն» էր, որը 1974 թ. ճանաչվել էր լավագույն երգ եւ մեծ համբավ բերել շվեդական խմբին: Եզրափակիչում այս երգի հետ պայքարում էին եւս չորսը՝ Դոմենիկո Մոդունյոյի հանրահայտ «Volare»-ն (1958), Ջոնի Լոգանի «Hold me now»-ն (1987), «Brotherhood of man» խմբի «Save your kisses for me» երգը (1976) եւ Հելենա Պապարիցուի «My number one»-ը (2005):