Իտալացի երգիչ, դերասան եւ շոումեն Ադրիանո Չելենտանոն հեռուստատեսություն է վերադարձել նոր քաղաքական հաղորդաշարով: Հաղորդաշարն ունի «Ռոք քաղաքական գործիչ» անվանումը եւ արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել Իտալիայի քաղաքական շրջանակներում: Չելենտանոն իտալական RAI հեռուստաալիքից խոսքի լիակատար ազատություն է պահանջել եւ պայման է դրել, որ իր շոուի հյուրերը՝ հայտնի դերասանները, երգիչներն ու լրագրողները, առանց վերահսկման ասեն այն, ինչ ցանկանում են: Հաղորդման առաջին թողարկման ընթացքում սուր եւ կծու բառեր են հնչել Իտալիայի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հասցեին, իսկ Ջորջ Բուշը երգիծական նմանակման է արժանացել: Չելենտանոն մեծ համակրանքով եւ ջերմությամբ է խոսել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի մասին եւ նրա գործունեությունը համեմատել ռոք երաժշտության հետ: «Նա իսկական ռոք քաղաքական գործիչ է»,- ասել է Չելենտանոն: