Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի փաստը մտահոգեց համալիրի տարածքում փորձեր անցկացնող երաժշտական կոլեկտիվներին: Հայաստանի պետական ջազային նվագախումբը որոշ ժամանակ փորձեր անելու հնարավորությունից զրկված էր: «Համալիրի նոր տերը խոստացել է մեզ տարածք տրամադրել»,- ասաց նվագախմբի սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը: Ջազ բենդն ավելորդ աղմուկ բարձրացնել չի ցանկանում, քանի որ փորձադահլիճ տրամադրելու հարցում նրանց խոստացել է աջակցել Մշակույթի նախարարությունը: