«Նոր ազգագրական հանդես»

27/08/2005

Սարդարապատի հուշահամալիրի, Հայաստանի Ազգագրության թանգարանի եւ ՀՀ
Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ որոշվել է վերահրատարակել
1895-1916թթ. հրատարակվող «Ազգագրական հանդեսը»: Լույս է տեսել «Նոր
ազգագրական հանդեսի» անդրանիկ համարը, որտեղ հավաքված են տեղեկություններ,
վերլուծություններ հայկական մշակույթի, կենցաղի, ավանդույթների մասին,
նաեւ՝ պատմության, բանահյուսության, տոնախմբությունների, էթնոլեզվական
ուսումնասիրություններ: Հանդեսում ներկայացված են հետաքրքիր
տեղեկություններ ծիսական արարողությունների, հայուհու դիմանկարի,
վիշապագորգերի ստեղծման մասին: Ներկայացված են նաեւ «հայ գնչուների՝
բոշաների» էթնիկ ինքնության վարկածները, Հովսեփ Օրբելու ազգագրական
հետազոտությունները, էջեր հայ ազատագրական պատմությունից: Որոշվել է
հանդեսը թողարկել տարին երկու անգամ:

Ն.Հ.