Մշակույթ

Մշակութային ակցիա

12.05.2005

Ապրիլի 10-ին, ժամը 7.45-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Մշակույթի նախարարության նախաձեռնած ակցիան՝ Ուխտագնացություն դեպի Վայոց ձոր եւ Նորավանք: Ուխտագնացության մասնակիցներ կդառնան Հայաստանի, Ջավախքի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդները: Ակցիան նվիրված է Գրերի գյուտի 1600-ամյակին: Հավանաբար, մեկ օրվա ճամփորդության ընթացքում կլինեն տարբեր միջոցառումներ: Ցուցակագրված երիտասարդներին կտրամադրվեն ավտոբուսներ:

կարդալ ավելին

Էդգար Շահինի պատկերները՝ նոր ցուցադրությամբ

12.05.2005

Նրբերանգի ու լուսաստվերի մեծ վարպետի հիմնական գործերն արված են փորագրանկարչության ու էստամպային տեխնիկայով: 1936 թվականին Երեւանում առաջին անգամ առավել ընդգրկուն ցուցադրություն կազմակերպվեց, եւ շատ նմուշներ հեղինակը նվիրեց Պատկերասրահին: Սակավ յուղաներկային ու գրաֆիկական գործերից շատերը ապրիլի 7-ին կցուցադրվեն առաջին անգամ: Պաստել, գուաշ, կավիճ, մատիտ, ինչով էլ որ նկարել է Շահինը, նուրբ ու զգացմունքային է պատկերել: Նրա …

կարդալ ավելին

Նկարը կոնտակտ է ուզում

12.05.2005

Արմեն Խոջոյանն ու Լեւոն Ասլանյանը լավ ընկերներ են, ունեն «նկարիչ» մասնագիտությունը, որը ոչ մի բանի հետ չեն փոխի, թեեւ ինչպե՞ս կարելի է ազատ նկարչի կարգավիճակում ապրել, իրենք էլ են դժվարությամբ հասկանում: Բայց ստացվում է եւ՛ ապրելը, եւ՛ նկարելը: Եվ նույնիսկ՝ նկարելով ապրելը: Զրույցն արվեստի, արվեստի գնահատման, արվեստը վաճառելու, դրա գնման ու պահպանման մասին է: Ա.Խ. …

կարդալ ավելին

Բեմի թագավորի հիշատակին

12.05.2005

Պերճ Զեյթունցյան. գրող, թատերագիր. – Խորեն Աբրահամյանը ծնվեց 75 տարի առաջ ապրիլի 1-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ խաբելու օրը, բայց հակառակի պես, նա հետագայում ընտրեց մի մասնագիտություն, որում անհնար է խաբել: Արվեստում ճշմարտախոս պետք է լինել: Խորենը տասնամյակներ շարունակ կռիվ է տվել էկրանի, բեմի վրա՝ իր դեմ, հասարակարգի դեմ, գրաքննության դեմ՝ հանուն ճշմարտության, գեղարվեստական ճշմարտության: …

կարդալ ավելին

Մարդիկ ավելի շատ են, քան պետք է

12.05.2005

Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անունը միշտ կապվում է փոփ երաժշտության գրեթե բոլոր կատարողների հետ: Շատերն են սկսել այս թատրոնից եւ շատերն էլ այս թատրոնից դուրս են եկել՝ ոմանք վիրավորված, ոմանք երախտագիտությամբ, իսկ Ա.Գրիգորյանը շարունակում է նոր կադրեր պատրաստել ու բեմ հանել: Ինտրիգներն արդեն մեկ տասնամյակ ձգվում են ու շարունակվում երեւի թե …

կարդալ ավելին

Արեւի տակ տեղերը սահմանափակ չեն

12.05.2005

Ծաղրանկարը միայն ուրախ նկարը չէ: Ծաղրանկարը պետք է խելոք լինի ու մտածելու տեղ թողնի: Այն կարող է ստիպել բարձր ծիծաղել, մեղմ ժպիտ առաջացնել կամ նորովի հայացքով նայել շրջապատող իրականությանն ու մարդկանց: Ծաղրանկարիչը զբաղվում է հասարակության ախտորոշմամբ, հիմնականում ժամանակին ու հաշվարկված չափաբաժնով պատվաստումներ է անում հասարակության ինքնասիրահարվածության ու ինքնաբավարարման դեմ: Երգիծական նկարների կարիքը մեծ է լինում …

կարդալ ավելին

Սոցիալական գովազդ Ամերիկայից՝ հատուկ հայերի համար

12.05.2005

«Տղան նստած է թափանցիկ սեղանի մոտ: Տեսախցիկից ներս թափանցող նրա լարված հայացքը զգուշացնում է, որ այն, ինչ հիմա կկատարվի, չափազանց լուրջ է, որպեսզի աչք փակենք դրա վրա ու արհամարհենք: Բայց կադրերը, որոնք պետք է այս կամ այն կերպ նկարագրեն ծխելու, խմելու, «ծակվելու» պրոցեսը, միայն ակնարկում են այդ գործողությունների մասին, այսինքն, ցույց են տալիս գործողության կատարման …

կարդալ ավելին

«Չիպոլինոն» արդեն պատրաստ է

12.05.2005

«Պատկերներ ցուցահանդեսից» պարային ստուդիան պատրաստել է իր առաջին՝ «Չիպոլինո» բեմադրությունը: «Չիպոլինո» բալետի հեղինակն Արամ Խաչատուրյանի զարմիկ Կարեն Խաչատուրյանն է, ումից ստուդիայի ղեկավար Արինա Արարատյանը բեմադրելու թույլտվություն է ստացել: Բեմադրությանը մասնակցելու են եւ՛ պրոֆեսիոնալ դերասանները, եւ՛ ստուդիայի սաները: Սենյոր Լոլիկը լինելու է Արսեն Գրիգորյանը, Սենյոր Դդումը՝ Լեւոն Հարությունյանը, հրավիրված են նաեւ պրոֆեսիոնալ պարողներ: Ամենափոքրերին՝ 10 տարեկաններին …

կարդալ ավելին

Հեռուստատեսությունն ապահովագրված է ըմբոստությունից

12.05.2005

– Հեռուստադիտողը կարո՞ղ է ազդել հեռուստաարտադրանքի վրա։ – Մինչեւ չվճարի՝ ոչ։ Երբ ընթերցողը տպագիր մամուլ է գնում, նա՝ 100 դրամ վճարելով, ապահովում է թերթի հաջորդ համարի լույս տեսնելը։ Դրանով իսկ ազդում է թերթի բովանդակության վրա։ Հիմնականում ընթերցողն է պատվիրում եւ ֆինանսավորում ամենաշատ կարդացվող թերթերը՝ «Առավոտը», «Հայկական ժամանակը», «Ազգը», վերջերս նաեւ՝ «168 ժամը»։ Հեռուստատեսության դեպքում` պատկերն …

կարդալ ավելին

Սովորել հայերենին

12.05.2005

Ոչ մի կինոթատրոն չի ցանկանա դուբլյաժի համար գումար ծախսել, քանի դեռ պարզ չէ, թե ինչպես կընդունվի հայերեն լեզվով ցուցադրված ամերիկյան մարտաֆիլմը կամ դրաման։ Սակայն հեռուստատեսային արտադրանքը պետք է մայրենի լեզվով լինի, դա պարտադիր է դարձել սույն թվականի հունվարի 1-ից, խորհրդարանի համապատասխան որոշումից հետո։ Մեծաքանակ հայկական հեռուստատեսային ալիքները եթերը լցնում են հիմնականում սերիալներով, արտոնագրված կամ ոչ …

կարդալ ավելին

Մշակութային ժառանգության մասսայական ոչնչացումը Վրաստանում

12.05.2005

Ոչնչացվում են հայկական խաչքարերը Վրաստանի շրջաններից մեկում՝ Կախեթիայում, ոչնչացվում էին հայկական եզակի խաչքարերը: Վրացի հոգեւորականը չէր թաքցնում, որ դարավոր եկեղեցիների պատերի վրայից ջնջում են հայագիր արձանագրությունները եւ նույնիսկ հայտարարում էր, որ հայկական եկեղեցիները «վերանորոգվում են» վրացական ոճով: Մեր լուսանկարիչն ապարդյուն փորձում էր գտնել 14-րդ դարի երեք խաչքարերը, որ մինչ այդ տեղադրված էին Գրեմի վանքային համալիրի …

կարդալ ավելին

Հուշարձանների շարան

10.05.2005

Հայտնի քանդակագործ-մոնումենտալիստ Զուրաբ Ծերեթելին ստեղծում է հուշարձան՝ նվիրված Հարավային Ասիայում ցունամիից տուժածների հիշատակին: Հեղինակի ասելով՝ հուշարձանը մեծ չի լինի՝ ընդամենը 10-12 մետր բարձրության: Իր էսքիզները, որոնց կենտրոնում լինելու է «Կենաց ծառի» խորհրդանիշը, Զ. Ծերեթելին ուղարկել է գրեթե բոլոր երկրների նախագահներին եւ տարբեր միջազգային կազմակերպություններ եւ հույս ունի, որ հուշարձանը Ռուսաստանի ամենագեղեցիկ նվերը կլինի զոհերին: Իսկ …

կարդալ ավելին

Խզմալյանը հորինեց նոր ամիս՝ «Սերտեմբեր»

10.05.2005

Ձմեռվա վերջին օրը տեղի ունեցավ Երեւան ստուդիայի նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանի ֆիլմի պրեմիերան: «Ես հորինել եմ նոր ամիս, սիրո ամիս եւ նվիրում եմ այն ձեզ, թանկագին հանդիսատես»,- գրեթե բարոն մյունհաուզենյան տրամադրությամբ ֆիլմի անվանումը՝ «Սերտեմբեր» կամ «Lovember», մեկնաբանեց հեղինակը: Այսպես է կոչվում 96 րոպե տեւողությամբ սեւ-սպիտակ համր ֆիլմը, ձեւավորված Սերգեյ Պրոկոֆեւի, Արտո Թունչբոյաջյանի, Բախի երաժշտությամբ, ինչից …

կարդալ ավելին

Կովկասի «սալաթը»` ֆրանսիացի լրագրողի աչքերով

10.05.2005

Ֆրանսիացի լրագրող, կինոբեմադրիչ Ֆրեդերիկ Տոնոլլին համագործակցում է ֆրանսիական մի քանի հեռուստաընկերությունների հետ, վավերագրական ֆիլմեր է պատրաստում տարբեր երկրների, ժողովուրդների ու մարդկանց մասին: Եղել է Բոսնիայում, Աֆրիկայում, հասել այնտեղ, ուր աշխարհն է վերջանում՝ Չուկոտկա, պատկերել է փախստականներին, մարդասպան աֆրիկացի կնոջը, Փարիզից Արթիկ ներգաղթած հինգ հայ եղբայրներին, տայգայում մենակյաց ապրող մի ընտանիքի, հրաբխի կողքին ապրող «սառցե մարդկանց», …

կարդալ ավելին

Նազարն անմահ է

10.05.2005

Քաջ Նազարը ֆենոմեն է՝ հայկական ամենահետաքրքիր ու թատերային կերպարը, որը միշտ արդիական է: Դարեր անցնեն, կարգեր փոխվեն թե բարձր տեխնոլոգիաներ զարգանան, նազարներ միշտ կլինեն, այսինքն` պատահական մարդիկ, ովքեր հանկարծ՝ բախտի քմահաճույքով, դառնում են աշխարհի, կամ էլ թեկուզ՝ փոքրիկ Հայաստան աշխարհի, տերը: Նազարի պատմությունը երբ էլ բեմադրեն, ինչպես էլ բեմադրեն, ասելու բան կլինի, քանի որ բոլոր …

կարդալ ավելին

Ում երազանքն է ավելի ամերիկյան

10.05.2005

«Երազանքների ֆաբրիկայում»՝ Հոլիվուդում, մի քանի օր առաջ լավագույններին «Օսկարներ» բաժանվեցին: Ամենացանկալի ու հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդները լավ գիտեն՝ հաղթանակի կարեւորագույն նախապայմանը «ամերիկյան երազանքին» համապատասխան ֆիլմ նկարահանելն է: Ընդ որում, երազանքի մասշտաբը նշանակություն չունի՝ կարելի է երազել ինքնաթիռով Ատլանտյան օվկիանոսը կտրել, ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ հաշտվել կամ վաղուց երազած տունը գնել: Պետք է Հոլիվուդի օրենքներով խաղալ: …

կարդալ ավելին

Կրկեսը բացվում է

10.05.2005

Երեւանի պետական կրկեսը նոր խաղաշրջան է բացում, որն անցնելու է Լեոնիդ Ենգիբարովի 70-ամյակի դրոշի ներքո: Կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի ասելով՝ առաջին անգամ կառավարությունն աջակցելու է իրենց ու տրամադրելու է 1մլն 200.000 դրամ՝ հոբելյանական միջոցառումը անցկացնելու համար: Տոնական միջոցառումները Կրկեսում մեկնարկելու են Լ.Ենգիբարյանի ծննդյան օրը՝ մարտի 15-ին: Գործելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են նմուշներ՝ կապված անվանի …

կարդալ ավելին

90 համերգ-ակցիա

10.05.2005

Հայաստանի եւ Արցախի միջնակարգ դպրոցներում փետրվարի 21-ից մինչեւ ապրիլի 23-ը անցկացվելու է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված 90 համերգ-ակցիա, որոնք Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանի ասելով՝ կառուցվելու են բաց դասերի սկզբունքով: «Մի քանի րոպե կխոսեն Եղեռնի մասին, հետո կլինի երգ ու ասմունք: Լինելու են հիշատակի ու հայրենասիրական երգեր»,- ասաց նա: Առաջին համերգները կանցնեն Երեւանի այն …

կարդալ ավելին

Եթե տեսնում ես արեւածագը՝ իմաստ չունի բառերով նկարագրել

10.05.2005

Եվրոպայում եւ Ամերիկայում նկարազարդված պատմությունների՝ կոմիքսների, մեծ ինդուստրիա կա: Հայաստանում առաջին կոմիքսների ստեղծող, նկարիչ Տիգրան Մանգասարյանն ասում է, որ «կոմիքս» բառը Եվրոպայում ընդհանրապես չի օգտագործվում. «Նկարապատումները graphics novel՝ գրաֆիկական վեպ են կոչում, քանի որ այդ ժանրը հակագրքային տրամաբանություն ունի՝ նկարները իլյուստրացիոն չեն, ավելի կինոյական են: Կադրերը կառուցվում են կինոյի սկզբունքով, կան խոշոր, միջին ու ընդհանուր …

կարդալ ավելին

Թանգարանների մոիտքը կարո՞ղ է անվճոր լինել

10.05.2005

Թանգարանների եկամտի աղբյուր կարող են լինել թանգարաններին կից աշխատող կրպակները, որոշ երկրներում նաեւ՝ սրճարանները, սակայն հիմնական եւ կայուն եկամուտ է բերում միայն այցելության տոմսերի վաճառքը։ Մեր Պատկերասրահում եւ Պատմության թանգարանում արդեն մի քանի տարի է, մուտքի տոմսն արժե 800 դրամ, իսկ մինչեւ վերանորոգումը տոմսի արժեքը 100 դրամ էր։ Տոմսերի գինը բարձրացնելով, թանգարանները կանգնեցին փաստի առաջ՝ …

կարդալ ավելին