Հուշարձանների շարան

10/05/2005

Հայտնի քանդակագործ-մոնումենտալիստ Զուրաբ Ծերեթելին ստեղծում է հուշարձան՝ նվիրված Հարավային Ասիայում ցունամիից տուժածների հիշատակին: Հեղինակի ասելով՝ հուշարձանը մեծ չի լինի՝ ընդամենը 10-12 մետր բարձրության: Իր էսքիզները, որոնց կենտրոնում լինելու է «Կենաց ծառի» խորհրդանիշը, Զ. Ծերեթելին ուղարկել է գրեթե բոլոր երկրների նախագահներին եւ տարբեր միջազգային կազմակերպություններ եւ հույս ունի, որ հուշարձանը Ռուսաստանի ամենագեղեցիկ նվերը կլինի զոհերին: Իսկ ս. թ. սեպտեմբեր ամսին քանդակագործը նախատեսել է ԱՄՆ-ում տեղադրել մեկ այլ հուշարձան՝ նվիրված Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին: Այդ հուշարձանը բաղկացած է լինելու 30 մետրանոց հուշաքարից, որի վրա կարծես կաթելու է 11 մետրանոց արցունքի կաթիլը: Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի տնօրենի հետագա պլաններում է նաեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված հուշարձանի ստեղծումը: