Կրկեսը բացվում է

10/05/2005

Երեւանի պետական կրկեսը նոր խաղաշրջան է բացում, որն անցնելու է Լեոնիդ Ենգիբարովի 70-ամյակի դրոշի ներքո: Կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի ասելով՝ առաջին անգամ կառավարությունն աջակցելու է իրենց ու տրամադրելու է 1մլն 200.000 դրամ՝ հոբելյանական միջոցառումը անցկացնելու համար: Տոնական միջոցառումները Կրկեսում մեկնարկելու են Լ.Ենգիբարյանի ծննդյան օրը՝ մարտի 15-ին: Գործելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են նմուշներ՝ կապված անվանի ծաղրածու-միմոսի հետ՝ հագուստ, գեղանկարչական գործեր, լուսանկարներ: Իսկ հոբելյանական երեկոն կայանալու է մայիսի 5-ին: «Գարնան վերջում է միայն Կրկեսում հարմար ջերմաստիճան լինում, մինչ այդ դահլիճում շատ ցուրտ է»,- ասաց տնօրենը: Սպասվում են հյուրեր Ուկրաինայից, Կանադայից, Ռուսաստանից, Չեխիայից: