Բելգիայի Աարսչոտ քաղաքում անցկացվող International Mime Festival ամենամյա միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի մնջախաղի թատրոնը: «Փառատոնը բավական հեղինակավոր է: Մենք անցյալ տարի էլ էինք հրավիրված, բայց չկարողացանք գնալ,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ -Հույս ունենք, որ այս տարի մեզ կօգնի Մշակույթի նախարարությունը: Խոստացել է»: Այժմ թատրոնում նոր ներկայացման փորձեր են ընթանում, պրեմիերան …
կարդալ ավելինԽաղացանկային թատրոնները նոր ներկայացումներ են անում, օգտագործելով մեկընդմիշտ իրենց տրամադրված բեմն ու կայուն դերասանախումբը: Հաճախ եւ բեմը, եւ դերասանները զբաղվածության խնդիր ունեն: Իսկ պարապ մնալը կործանիչ է դերասանի համար, նույնիսկ, եթե նա աշխատավարձ է ստանում՝ անիրագործելի են մնում խիզախ երազանքներն ու բարձր հոնորարների սպասելիքները: Աշխատավարձ ստանալը, արդեն հարմարվետ ջեռուցվող թատրոններում աշխատելը եւ գլխավոր ռեժիսոր ունենալը …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Ալեքսանդր Աթանեսովը, որը երկար տարիներ աշխատել է որպես Սերգեյ Փարաջանովի ասիստենտ, այժմ Հայաստանում նոր գեղարվեստական ֆիլմ է նկարահանում: Ֆիլմը ֆինանսավորում են մոսկովյան «Պարադիզ» ընկերությունը եւ «Ռիթմ» կինոստուդիան: Ֆիլմը կոչվում է «Սրիկաներ» եւ պատմում է 1943 թվականին կատարված իրական դեպքերի մասին: Ֆաշիստների գաղտնի օբյեկտը վերացնելու համար ԽՍՀՄ-ում ստեղծվել էր մանկատներից հավաքված անչափահաս երեխաների 40 հոգանոց …
կարդալ ավելին«Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել` ինչքան մենք ենք ապավինում եւ հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա` երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- եւ դու տես, թե քո չարը, իմ …
կարդալ ավելին– Կապանի մասին ասում էիք՝ միֆական ռեալիզմ. որտե՞ղ է միֆը, որտե՞ղ՝ ռեալիզմը: – Անհատական ընկալում է։ Ընկալումներից մեկը։ Եթե կուզեք, ես՝ ռեալը, միֆը՝ ինքը, որպես ավելի բարձր ռեալություն։ Միֆ, որը բովանդակում է իմ սերերը սնող մանկությունը կամ, ասենք, աշխարհի (կյանքի չէ) հետ իմ դաշնությունը փորձարկած երեկվա ու նույն դաշնությունը գուցե իսպառ քայքայելու եկող վաղվա պատերազմը, …
կարդալ ավելին– Մինչ այդ Դուք հայտնի էիք որպես «Ակունք» համույթի մենակատար։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայրիկ Մուրադյանի եւ Մարո Մուրադյանի օրհնությամբ սկսվեց Ձեր ճանապարհը։ – Իհարկե։ Ես շատ բանով պարտական եմ մշեցի արմատներիս, բայց երբ հանդիպեցի Հայրիկին ու Մարոյին, այդ ճակատագրական հանդիպումից կարծես սկսվեց իմ երգի ճանապարհը։ Ես մինչ այդ լսել եմ, երգել եմ, պարել եմ, …
կարդալ ավելինՀ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Ութմազյանն օրերս ընտանիքով մեկնեց ԱՄՆ: Ճանապարհորդությունը գործնական է: Ակնկալվում է, որ հենց ԱՄՆ-ում կբեմադրվի ժամանակին մեծ ճանաչում հանած «Վայրի աղջիկը» ներկայացման երկրորդ մասը, որտեղ հերոսները՝ Արթուր Ութմազյանն ու Տաթեւիկ Ղափլանյանը, հանդիպում են 20 տարի անց: Ներկայացման սցենարի մանրամասնությունները դեռեւս մնում են գաղտնի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ա. Ութմազյանի դուստրը՝ …
կարդալ ավելինՀիմա Երեւանը անդառնալիորեն վերադառնում է անցած դարասկզբի իր կարգավիճակին, երբ ոչ մի առնչություն չուներ Կովկասի եւ Փոքր Ասիայի արդյունաբերության, առեւտրի, քաղաքաշինության բուռն ծաղկման հետ: Բայց ի տարբերություն անցած դարասկզբի, երբ հայությունը անմիջական մասնակցություն ուներ տարածաշրջանի զարգացումներին, այս դարասկզբին մեր դերը լինելու է ստորագույնը: Հայաստանում մնացած, երրորդ կարգի ձեռներեցության ընդունակ տղերքը Երեւանից շարժվելու են երկիրը շրջանցող …
կարդալ ավելինԱյդին Մորիկյանի խմբագրած «երկդուռ» գիրքն ազդարարում է Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Երկար այս բացակայության ընթացքում ոմանք հանդգնեցին կասկածի տակ առնել մեր ավագ ընկերոջ տաղանդն ու վաստակը։ Գրական… Մնացածին Վանոն էլ, մենք էլ արդեն սովոր ենք։ Հիմա նրանք թող չշտապեն հուսահատվել։ Ավաղ, դեռ շուտ է, եթե նկատի չունենանք, որ չափազանց ուշ է։ Ինչեւէ, այս «վերադարձը դարձ չէ …
կարդալ ավելին– Շուրջ երեք տասնամյակ գոյություն ունի Փայտարվեստի թանգարանը։ – Թանգարանը ստեղծվեց 1977թ. Ալբերտ Ստեփանյանի (այն ժամանակ՝ Փայտարդյունաբերության նախարար) եւ նկարիչ Վանիկ Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությանը հետո միացան ակադեմիկոս Գրիգոր Խանջյանը եւ նկարիչ Վարդան Օհանյանը, որը սեւ մետաղով էր աշխատում։ Հիմա իրենցից միայն Վարդանը կա, նա էլ Նահանգներում է։ Սկզբում ցուցանմուշների թիվը 50 միավորից չէր անցնում, այսօր …
կարդալ ավելինԳաֆէսճեան թանգարան հիմնադրամի Հանրային կապերի միության տնօրեն Մադլեն Մինասյանի տեղեկացմամբ՝ 2005թ. ընթացքում Հայաստան կբերվեն եւս հինգ արձաններ: Թե ինչ կամ ում գործերն են լինելու, կամ ինչ արժեքի արձաններ են լինելու, դեռ պարզ չէ: Այդ հինգ արձանները նույնպես կտեղադրվեն Կասկադ համալիրի տարածքում:
կարդալ ավելին84 տարեկան հասակում Մեխիկոյում վախճանվել է կոմպոզիտոր Կոնսուելո Վելասկեսը՝ հանրահայտ «Besa me mucho» երգի հեղինակը: Կոնսուելոն սկսել է դաշնամուր նվագել 4 տարեկանից: Իր ամենահայտնի երգը նա գրել է 1941-ին: Շատ շուտով երգը դարձավ աշխարհի ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից մեկը: Երգը կատարել են այնպիսի հայտնի երգիչներ, ինչպես՝ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարրերասը, Դալիդան, «The Beatles» խումբը եւ ուրիշներ:
կարդալ ավելինԲալետն այն հազվադեպ մասնագիտություններից է, որը պահանջում է կյանքից վանել այն ամենը, ինչ բալետին չի վերաբերում։ Տղաներն ու աղջիկներն ուսումնարան են գալիս, անցնում բավական մեծ մրցակցության միջով (մեր պարարվեստի ուսումնարանում այս տարի 150 դիմորդ է եղել, որոնցից ընտրվել են 17 ամենաշնորհալիները), լավ իմանալով, ինչ տաժանակիր աշխատանք է իրենցից պահանջվում։ «Ծանոթությունը» բալետում ոչ մի նշանակություն չունի, …
կարդալ ավելինՍույն թվականի հունվարի 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր տաճարի արտաքին պատի մոտ տեղադրվել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը: Հռոմի պապ Հովհաննես-Պողոս երկրորդն իր համաձայնությունն է տվել արձանը տեղադրել Վատիկանում՝ Հայաստանում քրիստոնությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հետ կապված: Մարմարյա արձանը, որն ունի 5,7 մետր բարձրություն եւ 26 տոննա է կշռում, ստեղծել …
կարդալ ավելինԳերմանացի դիրիժոր Ուվե Բերկմահերը ցանկություն է հայտնել ստեղծել համակովկասյան կամերային նվագախումբ, որի օգնությամբ ուզում է կայունացնել եւ բարելավել այս տարածաշրջանի երկրների հարաբերությունները: Նորաստեղծ երաժշտական խմբում կնվագեն հայ, վրացի եւ ադրբեջանցի երաժիշտները: «Կովկասում նվագախումբը կկատարի խաղաղության դեսպանի դերը»,- ասել է դիրիժորը: Առաջին համերգը կկայանա սույն թվականի օգոստոս ամսին Բաթումի քաղաքում: Ն. Հ.
կարդալ ավելին«Ոչ կոմերցիոն արվեստն ու ֆունդամենտալ գիտությունը, իմ խորին համոզմամբ, պետք է ֆինանսավորվի պետական դոտացիաներով»: Այս տեսակետին է ռուսական «Առաջին ալիքի» հեռուստառեժիսոր Հարություն Ջինանյանը, որը վերջերս էր Հայաստանում, ինչպես ինքն է մեկնաբանում, եկել էր «Հայրենիքի էներգիայով լիցքավորվելու»: Հարությունը խոստովանում է, որ Հայաստան կատարած իր այցելության ժամանակ չզգաց ազգային մշակույթի նկատմամբ պետական հոգածությունը: Նրա խոսքերով, երկրի ղեկավարությունն …
կարդալ ավելին32-ամյա բելգիացի այս երգչուհին երկու տարվա ընթացքում հասցրել է սիրահարվել Հայաստանին (նաեւ մի հայ երիտասարդի) եւ սովորել սահուն հայերեն խոսել, որպեսզի հայերեն երգի: Ժպտերես եւ ծիծաղկոտ շիկահեր Սոֆին ուզում է իր հետքը թողնել մեր երգարվեստի մեջ: Կհաջողվի դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: – Ինչպե՞ս սկվեց ձեր ծանոթությունը մեր երկրի հետ: – Մի հայ կիթառահար …
կարդալ ավելինԱմանորի տոներն ամենասիրելի եւ սպասված տոներն են երեւի թե այն պատճառով, որ զերծ են որեւէ գաղափարախոսությունից, անհոգ են, նվերներով լի, շամպայնի պղպջակների պես թեթեւամիտ։ Նոր տարին՝ ողողված տոնածառի լույսերով ու նարնջի կեղեւների բույրով, առաջին հերթին սպասում է խորհրդանշում։ Այս տոնի արմատները մանկությունից են ձգվում։ Եթե սպասում ենք, ուրեմն դեռ ապրում ենք, կամ գոնե ապրում է …
կարդալ ավելինԵթե նախագահն ու մշակույթի նախարարը հետեւողական լինեն եւ էմիրի նվերը Հայաստան հասցնեն, մենք ոչ միայն կլսենք նժույգների հեռավոր դոփյունը, այլեւ կտեսնենք այդ սլացիկ, նյարդային եւ գեղեցիկ կենդանիներին ու կկարողանանք ասել՝ ունենք ազնվացեղ ձիեր: Վերջիվերջո, մշակույթից բացի, ջութակահար եւ բանաստեղծ մեր նախարարը սպորտի հարցերով էլ պետք է զբաղվի:
կարդալ ավելինՄի քանի տարի առաջ Թուրքմենիայի նախագահը՝ որպես իր բարի ցանկությունների ապացույց, Լեւոն Տեր-Պետրոսյանին նվիրեց արաբական մի նժույգ, որի ճակատագիրը մշուշոտ մնաց։ Նժույգն իր հետ ուներ իր ազնվացեղ ծագումն ապացուցող բոլոր փաստաթղթերը։ «Այրուձի» հեծյալ ակումբի նախագահ Գագիկ Փարադյանը տեսել է դրանք եւ շատ է ափսոսում, որ նախագահը հետեւողական չեղավ ու չարեց անհրաժեշտ գործողությունները, որպեսզի ազնվացեղ արաբը …
կարդալ ավելին