Գերմանացի դիրիժոր Ուվե Բերկմահերը ցանկություն է հայտնել ստեղծել
համակովկասյան կամերային նվագախումբ, որի օգնությամբ ուզում է կայունացնել
եւ բարելավել այս տարածաշրջանի երկրների հարաբերությունները: Նորաստեղծ
երաժշտական խմբում կնվագեն հայ, վրացի եւ ադրբեջանցի երաժիշտները:
«Կովկասում նվագախումբը կկատարի խաղաղության դեսպանի դերը»,- ասել է
դիրիժորը: Առաջին համերգը կկայանա սույն թվականի օգոստոս ամսին Բաթումի
քաղաքում:
Ն. Հ.