Եթե նախագահն ու մշակույթի նախարարը հետեւողական լինեն եւ էմիրի նվերը Հայաստան հասցնեն, մենք ոչ միայն կլսենք նժույգների հեռավոր դոփյունը, այլեւ կտեսնենք այդ սլացիկ, նյարդային եւ գեղեցիկ կենդանիներին ու կկարողանանք ասել՝ ունենք ազնվացեղ ձիեր: Վերջիվերջո, մշակույթից բացի, ջութակահար եւ բանաստեղծ մեր նախարարը սպորտի հարցերով էլ պետք է զբաղվի: