Վախճանվել է հայտնի «BESA ME MUCHO» երգի հեղինակը

07/05/2005

84 տարեկան հասակում Մեխիկոյում վախճանվել է կոմպոզիտոր Կոնսուելո Վելասկեսը՝ հանրահայտ «Besa me mucho» երգի հեղինակը:
Կոնսուելոն սկսել է դաշնամուր նվագել 4 տարեկանից: Իր ամենահայտնի երգը նա
գրել է 1941-ին: Շատ շուտով երգը դարձավ աշխարհի ամենահաճախ կատարվող
ստեղծագործություններից մեկը:
Երգը կատարել են այնպիսի հայտնի երգիչներ, ինչպես՝ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարրերասը, Դալիդան, «The Beatles» խումբը եւ ուրիշներ: