Վանոն վերադառնում է

07/05/2005

Այդին Մորիկյանի խմբագրած «երկդուռ» գիրքն ազդարարում է Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Երկար այս բացակայության ընթացքում ոմանք հանդգնեցին կասկածի տակ առնել մեր ավագ ընկերոջ տաղանդն ու վաստակը։ Գրական… Մնացածին Վանոն էլ, մենք էլ արդեն սովոր ենք։ Հիմա նրանք թող չշտապեն հուսահատվել։ Ավաղ, դեռ շուտ է, եթե նկատի չունենանք, որ չափազանց ուշ է։ Ինչեւէ, այս «վերադարձը դարձ չէ այլեւս եւ ոչ էլ կրկնություն հնի», քանզի ամեն ամպ հեռանում է եւ չկա ամպի ոչ մի արձան։

Լավ կոնյակի համ տվող այս գիրքն ինձ հիշեցրեց օրերս «Ինոստրանայա լիտերատուրա»-ում տպված գերմանացի բանաստեղծի մի տողը, որը չգիտեմ ինչ կապ ունի այս գրքի հետ, բայց անընդհատ հնչում է. «Եւ հույսն է դրված թակարդի պես»։