Գրիգոր Լուսավորչի արձանը՝ Վատիկանում

07/05/2005

Սույն թվականի հունվարի 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր տաճարի
արտաքին պատի մոտ տեղադրվել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս
Գրիգոր Լուսավորչի արձանը: Հռոմի պապ Հովհաննես-Պողոս երկրորդն իր
համաձայնությունն է տվել արձանը տեղադրել Վատիկանում՝ Հայաստանում
քրիստոնությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հետ կապված:
Մարմարյա արձանը, որն ունի 5,7 մետր բարձրություն եւ 26 տոննա է կշռում,
ստեղծել է ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանը:

Ն. Հ.