Մշակույթ

Երեւանցի տղան՝ Ամերիկայից

03.07.2005

Գոռ Կիրակոսյանը սովորում է Art Centre of Designe ամերիկյան համալսարանի վերջին կուրսում, նկարահանում է տեսահոլովակներ եւ ֆիլմեր: Թեեւ երիտասարդ այս բեմադրիչն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ամերիկայում, բայց շարունակում է մնալ «սովորական երեւանցի տղա», գալիս է Երեւան՝ «պարզապես հանգստանալու եւ աշխատելու»: «Ես ինձ ամերիկացի չեմ համարում, նույնիսկ անգլերեն խոսում եմ հայկական շեշտադրությամբ: Ամերիկայում իմ …

կարդալ ավելին

Մոռացել են երեխաներին

03.07.2005

Ռուսաստանի օրենքների համաձայն՝ այն հեռուստաալիքը, որի եթերային ժամանակի 7-10%-ը մանկական հաղորդումները չեն կազմում, կարող է զրկվել արտոնագրից: Հետազոտությունների համաձայն՝ ամառային արձակուրդների օրերին Ռուսական առաջին ալիքում մանկական հաղորդումները կազմել են հեռարձակվող հաղորդումների միայն 3%-ն, իսկ «ՀՏրրՌ

կարդալ ավելին

Նոստալգիկ համերգ

03.07.2005

Հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճում կայացավ «Երգում է 70-ականների Երեւանը» խորագրով գեղեցիկ համերգը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ժողովրդական արտիստներ Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, վաստակավոր արտիստներ Ռաիսա Մկրտչյանը, Սյուզան Մարգարյանը, Էդգար Կարապետյանը, Աշոտ Ղազարյանը, Լեոնիդ Դավթյանը, Սամվել Մկրտչյանը: Ինչպես նաեւ՝ վաստակավոր գործիչներ Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացի Լեւոն Մալխասյանը, Նադեժդա …

կարդալ ավելին

«Իսկ Էրիվանում ու Էջմիածնում ամբողջ օդը խմել է հսկա լեռը»

03.07.2005

Միանգամայն այլ ապրելակերպի եւ ավանդույթների մարդկանց մտածողության մեջ ներթափանցելով, նա կարողացել է խորհրդային ամենաբարդ ժամանակաշրջանում ապրելու ուժը վերագտնել: «Կարծես ամեն ինչը Հայաստանում ասում էր ինձ՝ դու արթուն ես, մի երկյուղիր ժամանակից եւ մի կեղծիր»,- գրել է Մանդելշտամը: Հայաստանում ժամանակն այլ կերպ է հոսել, այն բազմաբույր ու բազմաշերտ է երեւացել: Հին կարպետների նման Հայաստանը թել-թել հյուսվել …

կարդալ ավելին

Ֆոտոճակատագրեր

03.07.2005

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի սրահում Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի եւ World Vishion միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ բացվեց «Աղքատությունը Հայաստանում» լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարիչներ Գերման Ավագյանն ու Ռուբեն Մանգասարյանը, բացի լուսանկարներից, պատրաստել էին նաեւ DVD ֆոտոֆիլմեր, որտեղ լուսանկարները հաջորդում էին իրար եւ իրենց ստատիկ պատկերների հաջորդականությամբ եւ տպավորիչ երաժշտության ուղեկցությամբ դառնում փոքրիկ պատումներ մարդկանց մասին: Ցուցադրվող աշխատանքներում պատկերված են …

կարդալ ավելին

Մենք՝ Մոսկվայում

03.07.2005

Մոսկվայում մեկնարկել է 27-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի շրջանակներում «Հեռանկար» անվանակարգում արդեն երկրորդ անգամ մրցելու են երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերը: Հայաստանից «Հեռանկար»-ին ուղարկված է «Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսոր Արամ Շահբազյանի «Ակներ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նույնանուն գյուղի մասին: Փառատոնի պատասխանատու Նիկիտա Միխալկովը բացման ժամանակ ասել է, որ ոչ մի ժամանակակից տեխնոլոգիա եւ հատուկ գրաֆիկական էֆեկտ չի փրկի …

կարդալ ավելին

Էմոցիոնալ եւ անմշակ

03.07.2005

Բարոկկո երաժշտությունը համարյա թե չորս հարյուր տարվա պատմություն ունի: Ընդհանրապես, բարոկկոյի դարաշրջանը պատմության ամենահուզումնալից, էմոցիոնալ եւ կոնտրաստային շրջանն է: Այդ պատճառով էլ երեւի բարոկկոյի փիլիսոփայությունը շատ մոտ է մեր անկայուն, բայց կայունության ձգտող ժամանակին: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է բարոկկո երաժշտության փառատոն: Սիմետրիայից դուրս, դինամիզմով լի միջնադարյան այդ երաժշտության կանոններով ստեղծագործում են նաեւ մեր ժամանակներում: …

կարդալ ավելին

Ֆոտոլրագրողների նոր սերունդ

27.06.2005

Հունիսի 14-ին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում (ԼԿԻ) տեղի ունեցավ ԼԿԻ եւ World Press Photo-ի ֆոտոլրագրության դասընթացի 2004-2005թթ. ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը: ԼԿԻ ֆոտոլրագրության դասընթացը նախատեսված է երիտասարդ ֆոտոլրագրողների համար: Այս տարի Հայաստանում ԼԿԻ-ն տվեց այդ ասպարեզում իր առաջին շրջանավարտները: Դասընթացին մասնակցում էին 7 ֆոտոլրագրող Հայաստանից, 2-ը` Վրաստանից եւ մեկը` Բելառուսից: «Այս դասընթացն ինձ տվեց շատ …

կարդալ ավելին

«Արվեստը մթերք չէ, որ պահանջարկ ունենա»

27.06.2005

Արիս Աժանդն ամերիկահայ պրոդյուսեր է, ով արդեն տասնհինգ տարի զբաղվում է հայ արվեստագետներին Ամերիկայում ներկայացնելով։ Վերջերս նա հազվադեպ է հայ երգիչների եւ խմբերի հյուրախաղեր կազմակերպում՝ գերադասելով գեղանկարչությամբ զբաղվել։ Լոս Անջելեսում բացված «Harvest gallery» սրահում ցուցադրվում են հայաստանցի եւ նաեւ սփյուռքահայ նկարիչների գործերը։ Ա. Աժանդը նկարներ ընտրելիս ուղղորդվում է իր անձնական կարծիքով, քանի որ համարում է, …

կարդալ ավելին

«Մանկական դրախտ»

27.06.2005

Երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվել է «Մանկական դրախտ» եռօրյա ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել գործնական շփումների արդյունավետությունը: Ցուցահանդեսին մասնակցում են 14 կազմակերպություն՝ «Ֆիգուրոն», «Տոսպ», «Չանախ», «Բիոկաթ», «Գալաքսի», որոնք ներկայացնում են ապրանքներ երեխաների համար:

կարդալ ավելին

Կրկեսում ռուսներ են

27.06.2005

Այս օրերին Երեւանի կրկեսի մանեժում հատուկ՝ չոր սառցե ծածկույթ է, քանի որ հյուրախաղերով հանդես են գալիս Մոսկվայի «Կրկեսը սառույցի վրա» թատերախմբի մասնակիցները: Տոմսերի գները բավականին բարձր են ՝ 3-4.000 դրամ: Ամենաէժանը օթյակների տոմսերն են՝ 1500 դրամ, եւ զարմանալի չէ, որ առաջին հերթին հենց դրանք են սպառվում: Տոմսավաճառուհին ասաց. «Հասկանում եմ, որ թանկ է, բայց ի՞նչ …

կարդալ ավելին

Ալտերնատիվ արվեստը՝ Վենետիկում

26.06.2005

Վենետիկում արդեն մեկ դար շարունակ՝ երկու տարին մեկ կազմակերպվում է Եվրոպայի ամենաընդարձակ եւ հեղինակավոր արվեստի ստուգատեսը՝ Բիենալեն: Նույնիսկ հայտնի Վենետիկի կինոփառատոնը ստեղծվել է այդ Բիենալեի շրջանակներում: Սկսած 1999 թվականից՝ Հայաստանը ոչ մի Բիենալե բաց չի թողնում: Այս տարի չորս հայ հեղինակներ կմեկնեն Վենետիկ՝ շնորհիվ «Նորարար փորձառական արվեստի կենտրոնի» (ՆՓԱԿ) աջակցության: Հայկական տաղավարը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության …

կարդալ ավելին

Տիեզերքի հնչյունները

26.06.2005

Հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այժմ գտնվում է Լոնդոնում եւ մասնակցում է «Երկրային ձայներ» ձայներիզի ձայնագրություններին: «Այդ ձայներիզը վաղուց էինք որոշել անել, – ասաց Ջ.Գասպարյանը,- ձայնագրությունների ավարտից հետո գնալու եմ Օսլո, որտեղ հունիսի 11-ին մեծ բարեգործական համերգ ենք ունենալու»: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց եւ մանկատների սաների ֆոնդերին: Մեր մոլորակի եւ տիեզերքի ձայնապատկերը խորհրդանշող …

կարդալ ավելին

Գրքերի տոնավաճառ

26.06.2005

Այսօր Հայաստանում 160 հրատարակչություն կա, նույնքան էլ տպարան: Ի՞նչ ենք տպում, ի՞նչ վաճառում, եւ ի՞նչ կա կարդալու: Ամեն տարի պետությունը 100 մլն դրամ է տալիս Գրողների միության անդամների գրքերը տպելու համար, սակայն հազվադեպ գրքեր են իրականում գրահրատարակչական իրադարձություններ դառնում: Այսօրվա գրքերի շուկայի մասին պատկերացում է ստեղծում եւ նաեւ՝ գրքերը շուկայականից ավելի ցածր գներով գնելու հնարավորություն …

կարդալ ավելին

Ջութակահարների նոր սերունդ

26.06.2005

Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ ջութակահարների առաջին միջազգային մրցույթի մասնակիցները պարտավոր էին կատարել շատ բարդ ծրագիր՝ կազմված Բախի, Պագանինիի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Հեղինակավոր ժյուրիի կարծիքով՝ բոլոր մասնակիցների պատրաստվածությունը շատ բարձր էր եւ պատիվ կարող էր բերել յուրաքանչյուր մրցույթի: Սահմանված խոշոր դրամային մրցանակները կիսվել են: Լավագույնները Ժան Տեր-Մերկերյանի աշակերտուհի ֆրանսիացի ուսանող Սաթենիկ Խուրդոյանն ու Երեւանի Կոնսերվատորիայի ասպիրանտ …

կարդալ ավելին

«Այս խենթության շրջանն ալ անցուցինք»

09.06.2005

– Մի բանաստեղծի համար բանաստեղծությունը մեռյալ երկիր է, մեկ ուրիշի համար` ոռնոց: Ի՞նչ է բանաստեղծությունը Զահրատի համար: – Բանաստեղծությունը մեռյալ երկիր չէ, մեռյալ երկիրը կը վերակենդանացնե, այսինքն՝ ըլլա երկիր, ըլլա մարդ: Մեկը որ բանաստեղծության հետ կապը կխզե, իր կյանքին մեջ շատ բաներ կը կորսնցուցե, շատ մը հաճույքներե զրկած կըլլա ինքզինքը, շատ մը գեղեցիկ երազներե, շատ …

կարդալ ավելին

«Գայանեն» Ստամբուլում

09.06.2005

Հունիսի 13-ին եւ 14-ին Հայաստանի Ազգային օպերային թատրոնը Ստամբուլում կցուցադրի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Օպերային թատրոնի պատմության մեջ դրանք կլինեն առաջին թուրքական հյուրախաղերը: Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի ասելով՝ հյուրախաղերը բնավ էլ քաղաքական նպատակ չեն հետապնդում: «Պարզապես թուրքական պատվիրակությունը մի քանի ամիս առաջ Հայաստան էր եկել: Տեսան մեր բալետը, հավանեցին եւ որոշեցին հրավիրել»,- ասաց նա: Շուտով …

կարդալ ավելին

Հայ ջութակահարը լավագույնն է

09.06.2005

Բելգիայում կայացած Ելիզավետա թագուհու անվան երիտասարդ ջութակահարների մրցույթում հաղթող է ճանաչվել հայ ջուջակահար Սերգեյ Խաչատրյանը: Մրցույթին մասնակցել է 135 կատարող՝ 37 երկրից: Ն.Հ.

կարդալ ավելին

Ինգա եւ Անուշ

09.06.2005

Ինգա եւ Անուշ Արշակյաններն իրենց երգարվեստը «երաժշտական հնէաբանություն» են անվանում, համարելով, որ ոճերի խառնուրդն ու մոռացված մեղեդիներին երկրորդ կյանք տալն ավելի հետաքրքիր է, քան «հաջողության հասնելու պարանոիկ ցանկությունը»: Երիտասարդ աղջիկների հնչեղ ձայներն ու գունեղ կերպարները հիշվում են, սիրվում, իսկ երգերը՝ տարբերվում այն միատեսակ տարափից, որը տեղում է ռադիո եւ հեռուստաեթերից: Քույրերի երգերի եւ նույնիսկ արտաքին …

կարդալ ավելին

Չվախենանք, որ դահլիճը դատարկ կլինի

09.06.2005

Մեր մշակույթը մեկուսացումից հանելու եւ աշխարհում կատարվող կինոիրադարձություններին ծանոթացնելու եւ, ինչպես ասում են փառատոնի կազմակերպիչները, «հարեւանին հասկանալու» համար, բացի ցուցադրումներից, կկազմակերպվեն սեմինարներ եւ վարպետության դասեր: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողներն անվճար կարող են մասնակցել Ատոմ Էգոյանի, Ռոման Բալայանի եւ Քշիշտոֆ Զանուսիի master-class-երին: Իսկ «Կինոն՝ որպես միջմշակութային երկխոսության միջոց» սեմինարի մասնակիցները կդառնան տարբեր ազգության կինոգործիչներն ու …

կարդալ ավելին