Տիեզերքի հնչյունները

26/06/2005

Հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այժմ գտնվում է Լոնդոնում եւ
մասնակցում է «Երկրային ձայներ» ձայներիզի ձայնագրություններին: «Այդ
ձայներիզը վաղուց էինք որոշել անել, – ասաց Ջ.Գասպարյանը,-
ձայնագրությունների ավարտից հետո գնալու եմ Օսլո, որտեղ հունիսի 11-ին մեծ
բարեգործական համերգ ենք ունենալու»: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի
ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց եւ մանկատների սաների ֆոնդերին: Մեր մոլորակի եւ
տիեզերքի ձայնապատկերը խորհրդանշող այդ նոր ձայներիզում հավաքված գործերը
կհնչեն Սթինգի, Պիտեր Գաբրիելի, «Queen» խմբի եւ այլ հայտնի երաժիշտների
մեկնաբանությամբ: Այս հնչյունա-մեղեդային շարքում կլինի նաեւ մեր վարպետի
դուդուկը: