Մենք՝ Մոսկվայում

03/07/2005

Մոսկվայում մեկնարկել է 27-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի
շրջանակներում «Հեռանկար» անվանակարգում արդեն երկրորդ անգամ մրցելու են
երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերը: Հայաստանից «Հեռանկար»-ին ուղարկված է
«Շողակաթ» հեռուստաընկերության ռեժիսոր Արամ Շահբազյանի «Ակներ»
վավերագրական ֆիլմը, որը պատմում է նույնանուն գյուղի մասին: Փառատոնի
պատասխանատու Նիկիտա Միխալկովը բացման ժամանակ ասել է, որ ոչ մի
ժամանակակից տեխնոլոգիա եւ հատուկ գրաֆիկական էֆեկտ չի փրկի այն ֆիլմը,
որտեղ բացակայում է ոգին, եւ խնդրել է ժյուրիի անդամներին՝ ֆիլմերը դատել՝
չանտեսելով այդ գաղափարը: Փառատոնի հիմնական ժյուրիին զուգահեռ՝ գործելու
է նաեւ Կինոքննադատների ֆեդերացիայի՝ ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրին, որը գլխավորում
է կինոգետ Սուսաննա Հարությունյանը: