Մշակույթ

Յոթ նոր քանդակները կառուցվող թանգարանի սկիզբն են

09.06.2005

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը սկսել է թանգարանի կառուցման եւ Կասկադի ընդլայնման աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն 2007-ին: Նախագիծը ենթադրում է արտաքին աստիճաններով եւ շարժասանդուղքներով կապել Թամանյանի պուրակը, Կասկադն ու Մոնումենտը: Ամերիկացի գործարար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 25 մլն դոլար արժեցող 100-ից ավելի նմուշների՝ գեղանկարների եւ քանդակների հավաքածուն տեղափոխվելու է Հայաստան՝ թանգարանի կառուցումից հետո: «Բայց մենք անհամբեր ենք,- ասաց …

կարդալ ավելին

Մնջախաղային ներկայացումներ

09.06.2005

Երիտասարդ մնջախաղաց Հայկ Զորիկյանն աշխատում է Մնջախաղի թատրոնում եւ պատրաստում մոնո ներկայացումներ: Լեոնիդ Ենգիբարովի նովելների տպավորության վրա հիմնված կեսժամյա ներկայացումը նա առաջին անգամ ցուցադրեց երկու տարի առաջ՝ «Արմմոնո» փառատոնի ընթացքում: «Դա Ենգիբարովի նովելների իմ զգացողությունն է»,- ասաց Հ.Զորիկյանը: Հետո եղան հրավերներ Կիեւ, Մոսկվա, Վոլգոգրադ, Վենտսպիլս: Փառատոներին նա, բացի Ենգիբարովի հիշատակին նվիրված ներկայացումից, ցուցադրում է նաեւ …

կարդալ ավելին

Կոմունիստական կոլտնտեսությունների ճանապարհով

02.06.2005

Եվ Գրողների Միության 14-րդ երկօրյա համագումարը, եւ նոր նախագահի ընտրություններն անցան պաթետիկ եւ պաշտոնական մթնոլորտում: Արված աշխատանքի մասին զեկույցները գովասանքի էին արժանի, թվում էր, թե հիանալի պոեզիա ունենք (ինչի մասին վկայում էր տպագրված պոետների երկար ցուցակը), փայլուն արձակ, մնում է միայն շտկել թեթեւակի կաղացող գրաքննադատությունը, թատերագրությունը եւ մանկագրությունը, «վերականգնել ավանդույթները», եւ ամեն ինչ էլ ավելի …

կարդալ ավելին

«Գրողների միությունն, ըստ էության, ոչինչ է»

02.06.2005

– Ավարտվեց Գրողների միության 14-րդ համագումարը: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները: – Ոչ մի տպավորություն էլ չունեմ: Համագումարին մասնակցել եմ ընդամենը երեք րոպե՝ առաջին օրը, երբ ԳԱԱ շենքում էր, իսկ երկրորդ՝ նախագահի ընտրության օրը, Գրողների միությունում, նույնիսկ դահլիճ չեմ մտել: – Բայց չէ՞ որ դուք այդ միության անդամ եք, ոչ մի նշանակություն չունի՞ ձեզ համար այդ …

կարդալ ավելին

«Մեր մեջ Բոբո կա»

31.05.2005

Մայիսի 14-ին «Ավանգարդ ֆոլկ երաժշտական ակումբում» Արտո Թունչբոյաջյանի էթնո-ջազ երաժշտության ներքո ծնվեց եւս մեկ Բոբո: Նկարիչ Գրիգոր Միքայելյանի` Քիքիի բնորոշմամբ, ստեղծվեց ավելի հայկական Բոբո: «Ես սիրում եմ գործողությունը կատարված կտավի վրա. ազատ, տարերային, արագ, անկրկնելի: Այդ պահին ես կերպարանափոխվում եմ, վերածվում ինչ-որ մի գաղտնի անբացատրելի ուժի ուղեկցի, որի արդյունքում ծնվում է արվեստը»,- ասում է Քիքին: …

կարդալ ավելին

«Երեւանը շենքերի մեջ խեղդվում է»

31.05.2005

Հանրահայտ օպերային բաս երգիչ Բարսեղ Թումանյանը Հայաստանում է ապրում, հրավերներով աշխատում է աշխարհի տարբեր թատրոններում: Նա անիմաստ է համարում Եվրոպայում մշտական ապրելը. միեւնույն է, կյանքի մեծ մասը շրջագայելով է անցնում: «25 տարի ես չվելով եմ ապրում, որտեղ էլ որոշեի մշտական ապրել, չէր ստացվի: Լոնդոնի իմ բնակարանը վաճառեցի, տեսա, որ ավելորդ է՝ միեւնույն է, այնտեղ չէի …

կարդալ ավելին

«Մենք օտարերկրացիներ ենք»

31.05.2005

Սերգեյ Յուրսկին բացառիկ դերասան է, նա կարողանում է իր խաղով խառնել մտքերն ու վերադասավորել հիշողությունը: 70-ամյա դերասանը Երեւան էր բերել իր «Ընտանեկան ուրախություններ» մոնոներկայացումը, որի հիմքում իր գրած գիրքն է: Նա ունիկալ «մեկ դերասանի թատրոնի» ավանդույթների պահպանողն է, 15 հեղինակային ներկայացումների բեմադրիչն ու կատարողը: Յուրսկին հեռացող հանճարեղ դերասանների այն շարքից է, ում համար խիղճը, ապագայի …

կարդալ ավելին

Երգիչների նոր սերունդ Ղարաբաղից

22.05.2005

Վերջերս Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում անցկացվեց «Ընծա» համահայկական երգի ամենամյա մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի եւ Արցախի թվով 21 պատանի եւ երիտասարդ երգիչ-երգչուհիներ: Միջոցառումը, որի կազմակերպիչներն էին ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ «Աջակցություն տաղանդավոր երեխաներին» հիմնադրամը, կազմակերպվեց «Ղարաբաղ-Տելեկոմ», «Ղարաբաղ Գոլդ», «Բեյզ Մեթըլս», «Վարանդա», «JF» եւ այլ ընկերությունների հովանավորությամբ: Երեք օր …

կարդալ ավելին

Արշիլ Գորկու դուստրը

22.05.2005

«Ես հիշում եմ, թե ինչպես էի նկարում հորս կտավների ետեւում: Իսկ մի անգամ, երբ որոշեցի հենց իր նկարածը շարունակել, հայրս ինձ դուրս հանեց իր արվեստանոցից»: Արշիլ Գորկին մահացավ, երբ Մարոն հինգ տարեկան էր, բայց հիշողությունները չմոռացվեցին եւ մեծ ազդեցություն ունեցան՝ կյանքի իր ուղին Մարոն կապեց նկարչության հետ: Արշիլ Գորկու ողբերգական ինքնասպանությունից հետո Մարոյի մայրը իր …

կարդալ ավելին

Երկխոսություն՝ «Ոսկե ծիրանի» շրջանակներում

22.05.2005

Հուլիսի 12-17-ը կայանալու է «Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնը, որն այս տարի միջազգային է դարձել: Ընդգրկվելով համաշխարհային փառատոների ցանցում, «Ոսկե ծիրանն» ընդլայնվել է՝ մրցույթը անցկացվելու է երկու բաժիններով՝ միջազգային եւ համահայկական: Ինչպես նշեց կինոգետ Սուսաննա Հարությունյանը՝ հայտեր են ստացվել նույնիսկ Չիլիից եւ Մալազիայից: «Համահայկական համայնապատկեր» բաժնում կմրցեն 30 խաղարկային, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն ֆիլմեր: «Ոսկե ծիրանն» ունենալու …

կարդալ ավելին

«Երիտասարդներին խաբել չի կարելի»

13.05.2005

Մայիսի 7-13-ը կանցկացվի «Ես եմ» երիտասարդական ֆիլմերի երկրորդ փառատոնը: Ներկայացված 160 ֆիլմերից ընտրվել են 100 ֆիլմ, որից տասը արտասահմանյան ֆիլմերը տրամադրել է «Ոսկե ծիրան» փառատոնը: Փառատոնին մասնակցում են 14 երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստները: Մասնակիցները մրցելու են ինը անվանակարգերում սահմանված մրցանակների եւ, իհարկե, գրան-պրին շահելու համար: Ամենակարեւորը, որ ֆիլմերը լինեն խիզախ թե՛ մտքով, թե՛ լեզվով եւ թե՛ …

կարդալ ավելին

Երեւանյան մեկ գիշեր՝ ողողված արվեստով

13.05.2005

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի բոլոր թանգարանների մուտքը դառնում է ազատ: Հայաստանի թանգարաններում` նույնպես: Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում Ֆրանսիայի թանգարանների միության նախաձեռնությամբ անցկացվելու է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիան, որը կրելու է «Լույսը գիշերվա մեջ» խորագիրը: Մեր Պատկերասրահն առաջին անգամ է արձագանքում այդ նախաձեռնությանը: Թեեւ թանգարանների աշխատակիցների իրական տոնը մայիսի 18-ին է, ակցիան կկայանա ավելի վաղ՝ …

կարդալ ավելին

Գյումրիի «Հրեշը»՝ Երեւանում

13.05.2005

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն արդեն կես տարի աշխատում է Գյումրիում: Հարուստ պատմություն ու ավանդույթներ ունեցող Գյումրիի պետական թատրոնը Երեւանում ներկայացնում է Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» բեմադրությունը, որը վերջերս ցուցադրվել է Հալեպում: Ինչպես ասաց Ն. Ծատուրյանը, այս տարին «հրեշացման» տարի էր, քանի որ այս պիեսը բեմադրվեց միանգամից մի քանի երեւանյան թատրոններում եւ նաեւ Մոսկվայի ԾղԸՁ-ում: Իսկ …

կարդալ ավելին

Ազգային փոքրամասնությունները՝ Եղեռնի հիշատակին

13.05.2005

Հայաստանում կան 11 ազգային փոքրամասնություններ, որոնց մշակույթը եւ սովորույթները աննկատ չեն հայերի համար: Ասորիները, հույները, հրեաները, ռուսները, ուկրաինացիները, քրդերը, լեհերը, վրացիները մասնակցեցին Հայոց եղեռնի 90-ամյակին նվիրված գեղանկարչական եւ կիրառական արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսին: Բացման ժամանակ Հայաստանի Մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանն ասաց, որ առանց ազգային փոքրամասնությունների մշակույթի՝ հայ արվեստն այդքան հարուստ ու …

կարդալ ավելին

Աշխարհի արձագանքը՝ ծաղրանկարների լեզվով

13.05.2005

Հրաշալի կլիներ, եթե մարդկության երեւակայությունից ընդհանրապես վրիպեին ցեղասպանություն, եղեռն… երեւույթները։ Այսօր մարդը, փորձելով որեւէ բացատրություն գտնել, գրեթե միշտ պարտված է դուրս գալիս՝ լի սարսափի ու թերահավատության զգացումով։ Կասկածից վեր է, որ դեռեւս ոչ վաղ անցյալում՝ ընդամենը 90 տարի առաջ, պատմությունն արձանագրեց մարդկության մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց Մեծ եղեռնը։ Իսկ ի՞նչ էր կարծում եւ ի՞նչ է …

կարդալ ավելին

Կինոգործիչները հավաքվում են Կաննում

13.05.2005

Մայիսի 11-ին բացվելու է Կաննի հեղինակավոր միջազգային փառատոնը: Այս տարվա փառատոնի ժյուրիի նախագահը լինելու է հայտնի բոսնիացի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: «Ես ցանկություն ունեմ այս փառատոնի սրտի կենտրոնում տեղադրել էսթետիկան»,- ասել է նա: Այս տարի փառատոնին ներկայացված ֆիլմերի թիվը ռեկորդային էր՝ 1500: Ինտելեկտուալ կինոյի մեծ վարպետ Ջիմ Ջարմուշը փառատոնում կներկայացնի իր նոր՝ «Ջարդված ծաղիկները» ֆիլմը, որում …

կարդալ ավելին

Երգի նոր փառատոն

13.05.2005

Ապրիլի 24-ին ու 25-ին 12 արցախցի երիտասարդ երգիչներ Թեհրանում ներկայացրին Եղեռնի 90-ամյակին նվիրված համերգային ծրագիր, որի մեջ ընդգրկված էին ազատագրական եւ ժողովրդական երգեր: Հյուրախաղերի ավարտից հետո 15-24 տարեկան երիտասարդները, որոնք «Արցախյան ձայներ» նախագծի անդամներ են, ավտոբուսով Ստեփանակերտ կվերադառնան ու կմասնակցեն առաջին Համահայկական երգի փառատոնին, որը պետք է ամենամյա դառնա: Այդ փառատոնին կմասնակցեն ոչ միայն Արցախի, …

կարդալ ավելին

«Ափսոս էր երեխան»

13.05.2005

«Նաիրի» հրատարակչությունը սկսել է լավագույն պատմվածքի մատենաշարի գրքերի տպագրություն: «Լավագույն պատմվածք» մատենաշարով վերականգնվել է հրատարակչության «Մի պատմվածքի» մատենաշարը, որը ժամանակին մեծ հաջողություն է ունեցել գրական եւ ընթերցասեր լայն շրջանակներում: Մատենաշարը սկսվել է Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքով: Լ. Ս.

կարդալ ավելին

Պատերազմի էջերը

13.05.2005

Ապրիլի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահում բացվեց Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված «Մարդիկ, ովքեր հաղթահարեցին պատերազմը» խորագիր ունեցող լուսանկարների ցուցահանդես: Ֆոտոհավաքածուն ռուսական «Ռիա «Նովոստի»-ի արխիվից է եւ ներկայացնում է վավերագրական լուսանկարներ, որոնք արված են ռազմաճակատում, թիկունքում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանում ՌԴ դեսպանությունը եւ Ռուս-հայկական սլավոնական համալսարանը: Ռուսական կինոյի հետ ծանոթանալ ցանկացողները «Մոսկվա» կինոթատրոնում կարող են …

կարդալ ավելին

Սպասում են ամերիկացիների համերգին

13.05.2005

Արդեն չորրորդ անգամ Հայաստանում ապրիլը հայտարարվում է ջազի ամիս: ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ Սմիթսոնյան Ազգային պատմության թանգարանը հայ ջազի սիրահարների համար անցկացնում են մի շարք միջոցառումներ: Ջազը միայն երաժշտական ուղղություն չէ, այլեւ՝ ապրելաոճ: Ինքնաբուխ ռիթմերը խթանում են ստեղծագործել ոչ միայն երաժշտության ոլորտում: Ջազը նաեւ պոեզիա ու կերպարվեստ է: Ջազի միամսյակը բացվեց երիտասարդ նկարիչների մրցույթ-ցուցահանդեսով, որի հիմքում …

կարդալ ավելին