«Երիտասարդներին խաբել չի կարելի»

13/05/2005

Մայիսի 7-13-ը կանցկացվի «Ես եմ» երիտասարդական ֆիլմերի երկրորդ
փառատոնը: Ներկայացված 160 ֆիլմերից ընտրվել են 100 ֆիլմ, որից տասը
արտասահմանյան ֆիլմերը տրամադրել է «Ոսկե ծիրան» փառատոնը: Փառատոնին
մասնակցում են 14 երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստները: Մասնակիցները
մրցելու են ինը անվանակարգերում սահմանված մրցանակների եւ, իհարկե,
գրան-պրին շահելու համար: Ամենակարեւորը, որ ֆիլմերը լինեն խիզախ թե՛
մտքով, թե՛ լեզվով եւ թե՛ կատարմամբ: «Մեզ համար նշանակություն չունի, թե
մասնակիցը մեր ուսանողն է կամ մեր ընկերոջ կամ կոլեգայի զավակն է՝ ոչ մի
կապ չունի: Մենք շատ օբյեկտիվ ենք, որովհետեւ երիտասարդներին խաբել չի
կարելի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց
Կինեմատոգրաֆիստների նախագահ եւ «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնի
ժյուրիի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: Փառատոնը բացվելու է երիտասարդ
ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի «Սերիկ» ֆիլմով, որը նվիրված է Հայաստանի
ժողովրդական արտիստ, կինոօպերատոր եւ ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին:
Մրցանակների թեման վերջինս չմանրամասնեց, սակայն նշեց, որ որոշ
մրցանակակիրների հնարավորություն է ընձեռվելու ֆիլմ նկարահանել, սակայն, ի
տարբերություն անցած տարվա, ոչ թե «Հայֆիլմ» եւ «Հայկ» ստուդիաների, այլ
մի քանի հեռւստաընկերությունների աջակցությամբ:

Սեփ. լր.