Երգի նոր փառատոն

13/05/2005

Ապրիլի 24-ին ու 25-ին 12 արցախցի երիտասարդ երգիչներ Թեհրանում
ներկայացրին Եղեռնի 90-ամյակին նվիրված համերգային ծրագիր, որի մեջ
ընդգրկված էին ազատագրական եւ ժողովրդական երգեր: Հյուրախաղերի ավարտից
հետո 15-24 տարեկան երիտասարդները, որոնք «Արցախյան ձայներ» նախագծի
անդամներ են, ավտոբուսով Ստեփանակերտ կվերադառնան ու կմասնակցեն առաջին
Համահայկական երգի փառատոնին, որը պետք է ամենամյա դառնա: Այդ փառատոնին
կմասնակցեն ոչ միայն Արցախի, այլեւ՝ Հայաստանի տարբեր քաղաքներից ու
մարզերից ժամանած երգիչներ: ԼՂ կառավարության կողմից ֆինանսավորված այս
փառատոնն ունենալու է բավական մեծ մրցանակային ֆոնդ: