«Գայանեն» Ստամբուլում

09/06/2005

Հունիսի 13-ին եւ 14-ին Հայաստանի Ազգային օպերային թատրոնը Ստամբուլում
կցուցադրի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Օպերային թատրոնի պատմության
մեջ դրանք կլինեն առաջին թուրքական հյուրախաղերը: Թատրոնի տնօրեն Կամո
Հովհաննիսյանի ասելով՝ հյուրախաղերը բնավ էլ քաղաքական նպատակ չեն
հետապնդում: «Պարզապես թուրքական պատվիրակությունը մի քանի ամիս առաջ
Հայաստան էր եկել: Տեսան մեր բալետը, հավանեցին եւ որոշեցին հրավիրել»,-
ասաց նա: Շուտով Թուրքիա կմեկնի բալետի պարողներից, նվագախմբի անդամներից
եւ սպասարկող անձնակազմից բաղկացած 140 հոգանոց խումբը: «Հյուրախաղերի
ավարտից հետո միայն կարելի է ասել՝ ստացվեցի՞ն հյուրախաղերը, թե՞ ոչ»,-
ասաց Կ.Հովհաննիսյանը:

Ն.Հ.