«Վայրի աղջիկը-2»

07/05/2005

Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Ութմազյանն օրերս ընտանիքով մեկնեց ԱՄՆ: Ճանապարհորդությունը գործնական է: Ակնկալվում է, որ հենց ԱՄՆ-ում կբեմադրվի ժամանակին մեծ ճանաչում հանած «Վայրի աղջիկը» ներկայացման երկրորդ մասը, որտեղ հերոսները՝ Արթուր Ութմազյանն ու Տաթեւիկ Ղափլանյանը, հանդիպում են 20 տարի անց: Ներկայացման սցենարի մանրամասնությունները դեռեւս մնում են գաղտնի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ա. Ութմազյանի դուստրը՝ Հրաչուհի Ութմազյանը ներկայացման մեջ հանդես կգա իր բնական դերով՝ հոր դուստրը: Ավելացնենք միայն, որ ներկայացումը բեմադրելու է վերոհիշյալ թատրոնի դերասան Հրաչյա Հարությունյանը: