«Իմ որդիների ժողովուրդը»

07/05/2005

«Մի քիչ ավելի ծարավի լինել քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել` ինչքան մենք ենք ապավինում եւ հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա` երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար,- եւ դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջեւ ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար` եւ ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից` իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա եւ ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք` եւ տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու` իմ որդիների ժողովուրդը»:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ