Մնջախաղի փառատոն

07/05/2005

Բելգիայի Աարսչոտ քաղաքում անցկացվող International Mime Festival ամենամյա միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի մնջախաղի թատրոնը: «Փառատոնը բավական հեղինակավոր է: Մենք անցյալ տարի էլ էինք հրավիրված, բայց չկարողացանք գնալ,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։ -Հույս ունենք, որ այս տարի մեզ կօգնի Մշակույթի նախարարությունը: Խոստացել է»: Այժմ թատրոնում նոր ներկայացման փորձեր են ընթանում, պրեմիերան կկայանա գարնանը: «Եթե հաջող ներկայացում ստացվի, դա կներկայացնենք փառատոնին»,- ասաց Ժ.Դադասյանը:

Ն. Հ.