Որտե՞ղ է Արաբը

04/05/2005

Մի քանի տարի առաջ Թուրքմենիայի նախագահը՝ որպես իր բարի ցանկությունների ապացույց, Լեւոն Տեր-Պետրոսյանին նվիրեց արաբական մի նժույգ, որի ճակատագիրը մշուշոտ մնաց։ Նժույգն իր հետ ուներ իր ազնվացեղ ծագումն ապացուցող բոլոր փաստաթղթերը։ «Այրուձի» հեծյալ ակումբի նախագահ Գագիկ Փարադյանը տեսել է դրանք եւ շատ է ափսոսում, որ նախագահը հետեւողական չեղավ ու չարեց անհրաժեշտ գործողությունները, որպեսզի ազնվացեղ արաբը հասնի «Այրուձի» ու ազնվացնի մեր ձիերի արյունը։ Ասում են, որ Արաբ անունը ստացած այդ ձին հայտնվել է «Արզնի» թռչնաֆերմայի սեփականատեր Մարատ Ջամվելյանի մոտ եւ արդեն սերունդներ է տվել՝ ի հպարտություն տոհմաբուծությամբ զբաղվող գործարարի: Սակայն արաբական նժույգի սերունդը զտարյուն չէ՝ զամբիկները ազնվացեղ չէին: