90 համերգ-ակցիա

10/05/2005

Հայաստանի եւ Արցախի միջնակարգ դպրոցներում փետրվարի 21-ից մինչեւ ապրիլի 23-ը անցկացվելու է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված 90 համերգ-ակցիա, որոնք Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանի ասելով՝ կառուցվելու են բաց դասերի սկզբունքով: «Մի քանի րոպե կխոսեն Եղեռնի մասին, հետո կլինի երգ ու ասմունք: Լինելու են հիշատակի ու հայրենասիրական երգեր»,- ասաց նա: Առաջին համերգները կանցնեն Երեւանի այն դպրոցներում, որտեղ ջեռուցվող դահլիճներ կան: Ակցիային կմասնակցի 300 մարդ՝ երգիչներ Ալլա Լեւոնյանը, Արսեն Գրիգորյանը, Աիդա Սարգսյանը, դերասան Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ:

Ն. Հ.