Մշակութային ակցիա

12/05/2005

Ապրիլի 10-ին, ժամը 7.45-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է
Մշակույթի նախարարության նախաձեռնած ակցիան՝ Ուխտագնացություն դեպի Վայոց
ձոր եւ Նորավանք: Ուխտագնացության մասնակիցներ կդառնան Հայաստանի,
Ջավախքի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդները: Ակցիան նվիրված է Գրերի
գյուտի 1600-ամյակին: Հավանաբար, մեկ օրվա ճամփորդության ընթացքում կլինեն
տարբեր միջոցառումներ: Ցուցակագրված երիտասարդներին կտրամադրվեն
ավտոբուսներ: