Ֆիլմ Օհան Դուրյանի մասին

07/09/2005

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին Մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարարությանը հանձնարարել է կառավարության պահուստային ֆոնդից, Օհան
Դուրյանի մասին ֆիլմի ստեղծման համար, «Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբ»
ինքնավար ոչ կոմերցիոն կազմակերպությանը տրամադրելու նպատակով, հատկացնել
80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: