Մեզ ֆելինիներ ու փարաջանովներ պետք չեն

03/08/2005

«Ոսկե ծիրանի» հյուրերի ու ժյուրիի անդամների հետ հանդիպմանը Ռոբերտ
Քոչարյանն ասել է, որ մեզ ֆելինիներ ու փարաջանովներ պետք չեն, եւ
անհրաժեշտ է կոմերցիոն կինոն զարգացնել. «Երբ լսեցին նախագահին՝ հյուրերն
ապշած դուրս եկան,- ասում է Ատոմ Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե
Խանջյանը։ Հյուրերը տարակուսել են նախագահի այս մտքից: