Բարիդրացիական

07/09/2005

Իսահակյանի անվան գրադարանի եւ «Յունիբանկի» հարաբերություններն այլեւս
բարիդրացիական են: Կառավարությունը որոշել էր «Իսահակյանի անվան
կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ-ից հետ վերցնել Ամիրյան 2 հասցեում գտնվող
շենքի 1347քմ տարածքը եւ հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական
գույքի կառավարման վարչության տնօրինությանը»: Վերջինիս էլ թույլատրել էր՝
իր տնօրինության տակ գտնվող տարածքն «ուղղակի վաճառքի ձեւով օտարել
նախօրոք հայտնի գնորդ «Յունինվեստ» ՍՊԸ-ին», ինչը հարուցել էր գրադարանի
աշխատակազմի եւ մտավորականների զայրույթը: Ինչպես տեղեկացրեց գրադարանի
տնօրեն Հասմիկ Կարապետյանը, գրադարանի եւ «Յունիբանկի» կոնֆլիկտն այլեւս
հարթված է, «գրադարանի աշխատակազմն էլ՝ շատ գոհ»: «Կոլեկտիվի
համաձայնությամբ, քանի որ գրադարանի ներկայիս տարածքն առանց այդ էլ բարվոք
վիճակում չի, մենք որոշեցինք փոխանակել շենքը՝ գրեթե նույն հասցեում՝ մեր
տարածքից ընդամենը 5 մ հեռավորությամբ գտնվող շենքի հետ, որը «Յունիբանկը»
պարտավորվել է վերակառուցել գրադարանային ժամանակակից պահանջների համաձայն
եւ մեզ հանձնել»,- տեղեկացրեց Հ.Կարապետյանը: «Յունիբանկը» վերակառուցումը
կավարտի 2007 թվականին: Մինչ այդ գրադարանը կգործի ներկայիս
հասցեում:         

Ն.Ա.