«Առանց Արսինեի ես ոչինչ եմ»

27/08/2005

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան «Մեր գյուղը» ռեստորանում նշվեց Ատոմ Էգոյանի
ծննդյան 45-ամյակը, որին ներկա էին սփյուռքահայ, տեղացի եւ այլազգի
կինոգործիչներ: Ներկա էին նաեւ Գարեգին Զաքոյանը, Հարություն Խաչատրյանը,
ԱԳՆ-ից` Սալբի Ղազարյանը, նկարիչ Արարատ Սարգսյանը եւ այլք: Ջերմ ու
ընկերական էր երեկոն, բոլորի ուշադրության կենտրոնում Ատոմն էր, որն ի
պատասխան կենացների՝ մատնացույց անելով կնոջը՝ Արսինեին, ասաց. «Դուք
գիտեք, որ ես այն չեմ, ինչ դուք գովերգում եք, եւ ոչինչ եմ առանց այս
աղջկա»: Այդ ընթացքում Ատոմի եւ Արսինեի որդին՝ 12-ամյա Արշիլը սիրահետում
էր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի թոռնուհուն՝ Անիին: