Ցուցադրվեց «Լենոն» մյուզիքլը

20/09/2005

Վերջերս Նյու Յորքի «Բրոդհերսթ» բրոդվեյյան թատրոնում կայացավ «Լենոն»
մյուզիքլի պրեմիերան։ Ներկայացման հիմքը կազմել են Ջոն Լենոնի
հարցազրույցները եւ այն երգերը, որոնք նա գրել է խմբից հեռանալուց հետո:
Երգերը թվով 28 են, որոնց թվում կա նախկինում երբեք չհնչած երկու երգ՝
«Հնդկաստան, Հնդկաստան» եւ «Ես չեմ ուզում քեզ կորցնել»: Երգերը եւ
նյութերը թատրոնին է տրամադրել Լենոնի այրի Յոկո Օնոն, ով ներկայացման
պատրաստման ողջ ընթացքում հսկել եւ հետեւել է բեմադրիչի աշխատանքներին,
քանի որ Լենոնի ժառանգությունն օգտագործելու իրավունքը միայն իրեն է
պատկանում: Յուրաքանչյուր դերասան միաժամանակ մի քանի դեր է կատարում.
բացի քառյակի անդամներից, նրանք մարմնավորում են Էլթոն Ջոնի, ՀԴԲ ղեկավար
Էդգար Գուվերի եւ Էլիզաբեթ թագուհու կերպարները: