Տոն երեխաների համար

20/09/2005 Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հոկտեմբերի 19-23-ը ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի
նախարարությունը կազմակերպել է փառատոն մանուկների եւ պատանիների համար:
Մանկապատանեկան տիկնիկային փառատոնը նվիրված է Հայաստանում տիկնիկային
թատրոնի ստեղծման 70-ամյակին: Ի դեպ, առաջին տիկնիկային թատրոնը հիմնվել է
1935թ. Գյումրիում: Փառատոնին մասնակցելու են թատերախմբեր Հայաստանից,
ԼՂՀ-ից, Ջավախքից: Նախարարության աշխատակիցների խոսքերով՝ փառատոնը որոշ
իմաստով նաեւ տիկնիկային արվեստի ստուգատես է։ «Արցախից 2 խումբ է
մասնակցելու փառատոնին, Ջավախքից՝ մեկ, իսկ Հայաստանի մարզերից՝ 15-ը»,-
ասում է նախարարության պետական ծրագրերի մշակութային համագործակցության
կրթության եւ գիտության բաժնի պետ Գառնիկ Գույումջյանը: Հոկտեմբերի 19-ին
փառատոնի բացումը կլինի միանգամից 5 քաղաքներում: Փակումը նախատեսված է
անցկացնել հոկտեմբերի 23-ին Երեւանում՝ մանկական զգոսայգում: «Կլինի
դիմակահանդես, կլինեն լարախաղացներ, թատերախմբերը հանդես կգան իրենց
լավագույն համարներով, կհանձնվեն նվերներ մասնակիցներին»,- ասաց Գ.
Գույումջյանը: