Իրաքում ԱՄՆ-ը երկու խնդիր ունի։ Առաջինը՝ անհրաժեշտ է օգնել իրաքցիներին՝ Իրաքն արդյունավետ պետություն դարձնելու, իսկ ապագայում՝ իրական ժողովրդավարության հասնելու հարցում։ Երկրորդը՝ առաջին խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հաղթահարել դիմադրությունը։ Բուշի վարչակարգը համոզում է, որ իրենք երկու ճակատում էլ հաղթում են՝ ժամանակ առ ժամանակ հայտարարելով, թե իրենք հաղթանակի ճանապարհին «շրջադարձային փուլ» են անցել։ Վերջերս փոխնախագահը լավատեսորեն …
կարդալ ավելինՀունիսի 10-13-ը Ստամբուլում կայացավ Երեւանի Մամուլի ակումբի եւ Ադրբեջանի լրագրողների «Ենի նեսիլ» միավորման աշխատանքային հանդիպումը «Լրագրողական նախաձեռնություն. շարունակություն» նախագծի շրջանակներում։ Հանդիպմանը քննարկվում էին հայկական, ադրբեջանական եւ թուրքական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքները: Հանդիպումներ եղան նաեւ թուրք մի քանի լրագրողների հետ, որոնց հետ քննարկվում էին Թուրքիայի եվրոինտեգրման գործընթացի մասին հարցեր: Ստամբուլը պարզապես ընտրված էր որպես հանդիպման վայր, …
կարդալ ավելինԸնթերցողը հավանաբար կհիշի, որ ամիսներ առաջ Հայաստանի Ազգային ժողովում Ղարաբաղյան հարցի լսումներին հրավիրված ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին, «անցանկալի» պահվածքի համար, հայ պատգամավորներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի լավ արհամարհեցին՝ դիվանագետին թողնելով մինչեւիսկ առանց բարեւի։ Ազգային ժողովում Կազիմիրովի ունեցած ելույթից հետո ազատագրված տարածքների պաշտպանության կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը կարծիք էր հայտնել, թե ռուս …
կարդալ ավելինԿիրակի Մադրիդի Պրադո թանգարանում կայացել է 72 երկրների մշակույթի նախարարների հանդիպումը, որի նպատակը եղել է մշակույթի զարգացման ուղիներ գտնելն ու փոքր երկրների մշակույթի ինքնատիպության պահպանումը: «Մշակույթի սամմիթի» մասնակիցները նշել են, որ մշակույթի արժեքներին չի կարելի վերաբերվել զուտ կոմերցիայի տեսակետից: Եվրոպացիների կարծիքին դեմ է եղել դիտորդի դերում հանդես եկող ԱՄՆ պատվիրակությունը, որը հայտարարել է, որ մշակույթը …
կարդալ ավելինԵրեւանի Համազգային թատրոնում պատրաստվում է պրեմիերա: Հունիսի 18-ին հանդիսատեսի դատին է հանձնվելու ֆրանսիացի դրամատուրգ Էդմոն Ռոստանի «Ռոմանտիկները» ներկայացումը: Ներկայացման բեմադրիչը Սաթենիկ Մաթեւոսյանն է: Հետագայում նախատեսվում է «Ռոմանտիկներին» երկլեզվանի դարձնել եւ որոշ հատվածներ ներկայացնել բնագրային լեզվով: Ն.Հ.
կարդալ ավելինՎենետիկի Բիենալեի բոլոր մրցանակները՝ «Ոսկե առյուծները», հանձնվել են կանանց կամ էլ կանանց մասին պատմող կամ պատկերող արվեստի գործերին: Ժամանակակից արվեստում արդիական է դառնում ֆեմինիզմը: Ազգային տաղավարների մեծամասնությունը նույնպես անդրադարձել է կանանց դերին, կյանքին եւ ինքնորոշման պահանջին: Կինը նույնիսկ Թուրքիայի եւ Իրանի նախագծերի հերոսուհին է: Պաստառների վրա ներկայացված են հետեւյալ տվյալները. նկարիչների միայն 3%-ն է կին, …
կարդալ ավելինՀայտնի ամերիկացի դերասան Շոն Պենը՝ «San Fransisco Chronicle» ամսագրի թղթակցի կարգավիճակում, այժմ գտնվում է Իրանում եւ նախագահական ընտրությունների մասին ռեպորտաժ է պատրաստում: Հանդիպելով բազմաթիվ իրանցի արվեստագետների հետ, լիբերալ հայացքների տեր Շ.Պենը որոշել է Իրանի մասին վիպակ գրել: ԱՄՆ-ը եւ Իրանը լարված հարաբերությունների մեջ են, սակայն քաղաքականությամբ միշտ հետաքրքրվող ամերիկյան դերասանը հույս ունի, որ իր վիպակով …
կարդալ ավելինԵրեկ արտակարգ պատահար է տեղի ունեցել Բաքվի մետրոյում: Կեսօրին մետրոյի կայարաններից մեկում կտվել է շարժասանդուղքը, որի արդյունքում՝ վիրավորվել է մոտ 30 ուղեւոր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը փորձել է իջնել վերանորոգվող շարժասանդուղքով: Նրան հետեւել են նաեւ այլ ուղեւորներ, շարժասանդուղքը չի դիմացել ծանրաբեռնվածությանը եւ սկսել է շարժվել: Ելքի մոտ բոլոր ուղեւորները …
կարդալ ավելինԲաքու-Ջեյհան նավթամուղի արդյունավետությունը չի սահմանափակվելու միայն հետխորհրդային տարածքով: Երբ դեպի Արեւմուտք կհոսի կասպյան նավթը, ԱՄՆ-ը վերջապես կարող է անցնել Իրանի հետ հաշիվների մաքրման: Մինչ այժմ Թեհրանին հաջողվում էր բավականին արդյունավետորեն վախեցնել Վաշինգտոնին միջազգային էներգետիկ կաթվածով՝ այն դեպքում, եթե իրանյան ռեժիմը վտանգի տակ հայտնվի: Իրանյան զինվորները սաստեցին փակել Պարսից Ծոցի մուտքը` խորտակելով մի քանի նավթատար նավ: …
կարդալ ավելին«Նարնջագույն հեղափոխությունից» կես տարի անց ոգեւորությունն արդեն հօդս է ցնդել։ Նոր ղեկավարությունը լծվել է կառավարման ամենօրյա խնդիրներին։ Նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ կառավարության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն վերջերս առաջին անգամ բացահայտ հայտարարեցին իրենց տարաձայնությունների մասին։ Տիմոշենկոն փորձում էր պետության միջամտությամբ պահպանել բենզինի եւ մսի գները, ինչը դուր չեկավ ազատական շուկայական տնտեսության կողմնակից նախագահին։ Հիմա Տիմոշենկոն ուզում է …
կարդալ ավելին«Ես դեռ գործազուրկ չեմ»։ Մի քանի օր առաջ Եվրոպայի ընդլայնման հարցերով կոմիսար Օլլի Ռենը չափազանցված համարեց եզրակացություններն այն մասին, թե ֆրանսիական եւ նիդեռլանդական «ոչ»-երից հետո Եվրամիությունը փակելու է դռները։ Միաժամանակ նա խոստովանեց, որ եվրոպական երկրները հոգնել են ընդլայնումից։ «Ֆրանսիացիները քվեարկեցին ընդդեմ իրենց նախագահի, հոլանդացիներն՝ ընդդեմ գաղթականների։ Այս ամենը խոսում է ազգայնական բնազդների վերածննդի մասին»,- ասել …
կարդալ ավելինԱլեքսանդր Սակուրովին շատերը համարում են ընդամենը Անդրեյ Տարկովսկու ժառանգորդ, բայց նա դարձել է կեղծ ու ձանձրալի հանճարներով առատ մեր ժամանակի ամենաարտասովոր դեմքերից մեկը։ Ապրելով անծայրածիր Ռուսաստանում, նա չի հավատում մշակութային գլոբալիզացիային։ «Եվրոպան՝ միավորվելով, դառնում է մեկ տարածք, որտեղ կյանքը, թվում է, բազմախոստում ու գեղեցիկ է լինելու։ Ռուսաստանն ավելի ու ավելի է առանձնանում, որովհետեւ այդ հսկա …
կարդալ ավելինՌոբերտ Ֆիշերը ծնվել է 1943 թվականին Չիկագոյում։ Շախմատ խաղալ սովորել է վեց տարեկանում, քրոջ օգնությամբ։ 29 տարեկանում դարձել է շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն։ 1975-ին հրաժարվել է Կարպովի հետ խաղալուց եւ գրեթե երեսուն տարի ճգնակյացի կյանք վարել։ Ողջունել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Ասում է, շախմատ չի խաղում եւ չի սիրում այդ խաղը, բայց իրեն …
կարդալ ավելինԷքս-բիթլ Փոլ Մաքքարտնին գիրք է գրում երեխաների համար: Իր դեբյուտային ստեղծագործությունը կոչվելու է «Բարձր ամպերում. փափուկ քաղաքային պատմություն»: Նոր նկարազարդ այս գիրքը լույս կտեսնի 2005թ. հոկտեմբերին՝ 500.000 տպաքանակով: «Ես այս գիրքը գրել եմ մի քանի տարվա ընթացքում, եւ այդ զբաղմունքը ինձ շատ է դուր եկել: Հաճելի է անել մի գործ, որը օգուտ կբերի»,- ասել է …
կարդալ ավելին2004 թվականին մոտ 100 երկրի լրտեսներ հասու են եղել ամերիկյան տեխնոլոգիաներին, եւ, համաձայն հակահետախուզության ամենամյա զեկույցի, տեխնոլոգիաների բնագավառի կորուստները նվազեցրել են ԱՄՆ-ի ռազմական գերակայությունը։ «ԱՄՆ հակահետախուզությունը գտնում է, որ գործակալական աշխատանքի արդյունքում կորսված տեխնոլոգիաները Միացյալ Նահանգներին հասցրել են զգալի, սակայն առայժմ անհաշվարկելի վնաս»,- ասվում է տնտեսական լրտեսությանը նվիրված զեկույցում։ Կոնգրեսին ներկայացված եւ մի քանի շաբաթ …
կարդալ ավելինԱռաջին դեմքերի ինքնագնահատականի խնդիրը եղել է եւ կա: Նրանք իրենց չեն խոստովանում, թե երբ է ավարտվում իրենց ժամանակը. առաջնորդներից ոչ ոք ինքնակամ իր աթոռը չի թողել: Մի քիչ պատմություն… Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանող հիմնական խողովակաշարի ընդհանուր երկարությունը 1767 կմ է (ադրբեջանական հատվածը` 443կմ, վրացականը` 248 կմ, թուրքականը` 1076 կմ): Նավթամուղի թողունակությունը պլանավորվում է ավելի քան 50 մլն …
կարդալ ավելին2003 թվականի աշնանը Վրաստանի «վարդերի հեղափոխությամբ» սկսվեց Սովետական Միության երկրորդ փլուզումը, ինչը, որքան էլ պայմանավորված լինի ամերիկյան պետական ու հասարակական հաստատությունների ձգտումներով եւ դրանք իրականություն դարձնելու նպատակաուղղված ջանքերով, ունի նաեւ իր օբյեկտիվ պատճառները, որոնք, թեեւ ուշացումով, բայց սկսել են նկատել Ռուսաստանի առողջ ուժերը։ Այս վերլուծությունը կամ պարզապես ռուս հրապարակախոսների դատողությունների համադրումը նպատակ ունի հայ ընթերցողին …
կարդալ ավելինԻշխանության թեման միշտ հետաքրքրել է արվեստի մարդկանց: Միլիոնավոր մարդկանց ճակատագրի համար պատասխանատու իշխանավորները՝ գրողների, բեմադրիչների եւ նկարիչների մեկնաբանությամբ, հեռանում են ընդունված նկարագրից եւ դառնում են ոչ միանշանակ եւ միագույն: Հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին վերջերս ավարտել է Յուրի Անդրոպովի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը եւ սկսել է նոր ֆիլմ՝ Հեյդար Ալիեւի մասին: «Իշխանության բեռը» ֆիլմերի շարքում …
կարդալ ավելին«Ամերիկան մեզ է պատկանում: Մորուսավոր փոթորիկ». այսպես է կոչվում թուրք գրողներ Էրդողան Էկմեկչիի եւ Ադեմ Յոզյոլի նոր վեպը, որը պատմում է, թե ինչպես են թուրքերը ԱՄՆ-ը գրավում: Ընդ որում, այդ գործում նրանց օգնում են այլմոլորակայինները, ովքեր թուրքերին փոխանցում են աշխարհին տիրանալը հեշտացնող գաղտնի մի սարքավորում: Գրավելով Սպիտակ տունը, թուրքերը ներկում են այն իրենց դրոշի գույներով, …
կարդալ ավելինԱրգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան նկարահանվում է «Հատուկ ընտանիք» կատակերգական հեռուստասերիալում՝ այլմոլորակայինի դերում։ Ըստ սերիալի սյուժեի՝ մի խումբ այլմոլորակայիններ գալիս են Երկիր ու կողք կողքի ապրելով մի սովորական ընտանիքի հետ, ուսումնասիրում են երկրացիների կյանքն ու բարքերը։ Մարադոնան վերջերս նիհարելու համար ստամոքսի փոքրացման վիրահատություն է արել եւ արդեն կշռում է 100 կգ։ Նա դեռ …
կարդալ ավելին