աշխարհ

Ո՞վ սպանեց Ռաֆիկ Հարիրիին

10.05.2005

Լիբանանը ցնցված է։ Քաղաքացիական պատերազմի ավարտից տասնհինգ տարի անց հնգակի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությամբ մայրիների երկիրը կրկին ընկղմվում է քաղաքական ահաբեկչության ճահճի մեջ։ Այդ մարդն, ում համարում են Լիբանանի վերականգնման ճարտարապետ, մայիսին նշանակված առաջիկա ընտրություններում պետք է վճռորոշ դեր խաղար։ Նա հեռացել էր Սիրիայից, եւ նրա ժողովրդականությունն ապահովել էր Բեյրութի աջակցությունը։ Մայրաքաղաքը, ինչպես շատերն էին …

կարդալ ավելին

«ԱՄՆ ինքնաթիռները լրտեսում են Իրանի տարածքը»

07.05.2005

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ ինքնաթիռները լրտեսում են Իրանի միջուկային օբյեկտները: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի հետախուզության նախարար Ալի Յունեսին՝ առաջին անգամ հաստատելով Իրանի օդային տարածքում ԱՄՆ հետախուզական ինքնաթիռների առկայությունը: Դրանով Իրանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ը ակտիվացրել է հետախուզական գործունեությունն Իրանում: Որոշ տվյալներով, ԱՄՆ-ը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն միջուկային օբյեկտների, այլեւ …

կարդալ ավելին

«Աբխազիան երբեք Վրաստանի կազմում չի լինի»

07.05.2005

Ըստ «Ապսնիպրես» լրատվական գործակալության, այդ մասին հայտարարել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղարար գործողությունների գծով տեղակալ Ժան Մարի Գենոյի հետ Սուխումիում կայացած հանդիպման ընթացքում: «Վրաստանը ՄԱԿ-ի անդամ է: Սակայն Աբխազիայում նույնպես մարդիկ են ապրում, ովքեր ունեն իրավունքներ եւ սեփական դիրքորոշում, որը նույնպես պետք է հաշվի առնել»,- նշել է Աշուբան: …

կարդալ ավելին

Հավասարության նշան

07.05.2005

Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան հռչակագիր է ստորագրել, որում մասնավորապես կարծիք է հայտնվում 2005 թվականի մայիսի 9-ին կայանալիք տոնակատարությունների առիթով։ «2005 թվականի մայիսի 9-ին Լատվիան եվրոպական 24 այլ երկրների հետ կտոնի Եվրոպայի օրը։ Մենք կտոնենք Շումանի հռչակագրի ստորագրման 55-ամյակը, որը նպատակ ուներ պատերազմից ավերված Եվրոպայում վերականգնել կայուն խաղաղություն եւ որը ճանապարհ էր բացում ներկա Եվրոպական Միության …

կարդալ ավելին

Կարեւոր մտքերից մի քանիսը

07.05.2005

Ֆրանսիական «LE MONDE» պարբերականը օնլայն զրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք Վրաստանի ԱԳ նախարարի կարեւոր մտքերից մի քանիսը։ «Վարդերի հեղափոխության հաղթանակից հետո Վրաստանի արտաքին քաղաքականությունն ունեցել է երեք ուղղություն։ Մի կողմից դա մերձեցումն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, գործընկերությունը ԱՄՆ-ի հետ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը։ Սրանք այլընտրանք չունեցող …

կարդալ ավելին

Նարնջագույն անդունդ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ

07.05.2005

Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունն Արեւմուտքում հույս է առաջացրել, թե նախկին ԽՍՀՄ երկրները շուտով կընկնեն ժողովրդավարության գիրկը։ Ազատությունն, ինչպես ամերիկացիներն են ասում, յոթմետրանոց քայլերով ամենուրեք առաջ է գնում՝ Ղրղըզստանից, որտեղ այս ամիս անցկացվելու են նախագահական ընտրություններ մինչեւ Մոլդովա, ուր երիտասարդությունն արդեն նարնջագույն կեպիներ եւ շարֆեր է կրում։ Սակայն, մինչեւ վարդագույն ակնոց դնելը, որով Եվրոպան լղոզվում է Դուբլինից …

կարդալ ավելին

Կենդանիները գեղեցիկ լինելու պահանջ չունեն

07.05.2005

Արեւմտյան Հոլիվուդը շուտով նոր օրենք կընդունի, որը վերջ կտա կենդանիների վրա փորձեր անելու ավանդույթին: Արգելվելու են կենդանիների պլաստիկ վիրահատությունները, որոնք արվում են կենդանիներին ավելի գեղեցիկ տեսք տալու նպատակով: Մարդիկ՝ լինելով կենդանիների «խնամակալները», հաճախ կարճացնում են նրանց ականջներն ու պոչերը, արմատահան են անում սուր ատամները եւ կտրում սուր ճանկերը: Այդ օրենքի կողմնակիցները գտնում են, որ մարդկային …

կարդալ ավելին

Պատահական հանդիպումներ

07.05.2005

Իմ ծանոթներից մեկի հետ զբոսնում ենք Լոս Անջելեսի փողոցներով: Րաֆֆին լիբանանցի է, ԱՄՆ-ում հաստատվել է 1970-ից: Այստեղի չափանիշներով բավականին հարուստ մարդ է, սեփական տուն ունի, բիզնես: Կինը երեւանցի է, ունեն 3 երեխա: Հպարտությամբ ասում է, որ երեքն էլ հայկական դպրոց են ավարտել: «Տանը խոսում ենք միայն հայերեն: Ես աշխատում եմ նրանց հեռու պահել այս ամերիկյան …

կարդալ ավելին

Ծտեր, մի թռեք

07.05.2005

Ոչ մի վատ բան չկա, երբ տղամարդն ուզում է իր մոտ պահել գեղեցիկ կանանց։ Տղամարդու այս ձգտումն անառողջ է, երբ դրանով տառապում է երկրի նախագահը եւ թույլ չի տալիս գեղեցիկ կանանց դուրս գալ երկրից։ Ճիշտ այսպես է վարվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա իր ամենաթողությամբ եւ նույնիսկ պետական օրենքով ձգտում է երկրում պահել գեղեցկուհիներին։ Լուկաշենկոյի …

կարդալ ավելին

Բուշը գիրք է կարդացել

07.05.2005

Երբ հեռուստաէկրանին տեսնում եք Ջորջ Բուշին կամ մտածում նրա մասին, դժվար թե ձեր գլխում հայտնվի «ինտելեկտուալ» բառը։ Բուշը սովորել է լավագույն ուսումնական հաստատություններում, որոնք կարելի է ավարտել ընտանիքի ունեցած մեծ փողերով, առանց գրքերի վրա գլուխ կոտրելու։ Դպրոցում Բուշը ստեղծել էր բեյսբոլի թիմ, որը կոչել էր «Տղամարդիկ», իսկ Իեյլի համալսարանում նա հայտնի էր նրանով, որ կարողանում …

կարդալ ավելին

Ռուսական Կալիգուլա

07.05.2005

Աշխարհահռչակ շախմատիստ, «2008։ Ազատ ընտրություն» ռուսաստանյան կոմիտեի նախագահ Գարրի Կասպարովը, պարզվում է, նաեւ արտահաստիքային թղթակիցն է The Wall Street Journal-ի։ Վերջերս նա մի հոդված է տպագրել հեղինակավոր այդ պարբերականում, որում քննարկել է Ռուսաստանում տիրող իրավիճակն ու Պուտինի վարքագիծը։ Ներկայացնում ենք Կասպարովի հոդվածը՝ մասնակի կրճատումներով։ Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վիկտոր Յուշչենկոյի տարած հաղթանակից հետո նախկին ԽՍՀՄ տարածքի …

կարդալ ավելին

Նիքսոնն ավելի շուտ էր իմացել

07.05.2005

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից մոտ երեք տասնամյակ առաջ ամերիկյան բարձր մակարդակի կառավարական հանձնաժողովը սկսել է մշակել երկիրը հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու ծրագիր։ Այդ մասին հայտնի է դարձել, երբ գաղտնազերծվել են որոշ փաստաթղթեր։ «Մինչեւ կառավարությունը նախազգուշական միջոցներ չձեռնարկի, մենք կշարունակենք կանգնած մնալ անդունդի եզրին»,- 1977-ին գրել է Սպառազինությունների եւ զինաթափման վերահսկողության գործակալության գիտական բաժնի ղեկավար Ռոբերտ Կուպերմանը։ …

կարդալ ավելին

«Ռուսաստանում շատ մարդիկ կան, որ հետաքրքրված են Աբխազիայի հետ աշխատել»

07.05.2005

Սերգեյ Բագապշն անցած շաբաթ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Վերադառնալուց հետո նա մամուլի ասուլիսի ժամանակ աբխազական լրագրողներին հայտարարեց, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների հարցեր: Քննարկվել են Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու խնդիրները: «Այստեղ ամենից առաջ քաղաքական խնդիրներ կան, որոնք վերաբերում են Վրաստանին: Մեզ համար այդ հաղորդակցության վերականգնումը կարեւոր է, …

կարդալ ավելին

Հրեաներին չեն սիրում

07.05.2005

Վերջերս Իսրայելում հրապարակված կառավարական զեկույցում խոսվում է անցած տարի Ռուսաստանում եւ Մեծ Բրիտանիայում աճող հակահրեական բռնությունների մասին։ Միաժամանակ ընդգծվում է, որ Ֆրանսիան զգալի ջանք է ներդրել այդ երեւույթի դեմ պայքարելու համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2004 թվականին Ֆրանսիայում եղել է 96 հակահրեական դեպք, Մեծ Բրիտանիայում դրանց թիվը 55-ից հասել է 77-ի, իսկ Ռուսաստանում՝ 4-ից …

կարդալ ավելին

Առանց Ռեւազի

07.05.2005

ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ռեւազ Ադամիան մամուլի ծանուցում է տարածել, որում ասվում է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աբխազական հակամարտությանը նվիրված քննարկմանն իրեն թույլ չեն տվել մասնակցել։ Հաղորդագրության մեջ նշվում է, թե նրա մասնակցությանը դեմ է եղել ռուսական կողմը, եւ ընդգծվում, որ անթույլատրելի է Անվտանգության խորհուրդը էքսկլյուզիվ ակումբի վերածելը, հատկապես, երբ այնտեղ այլ երկրների համար կենսական …

կարդալ ավելին

Խաղամոլը պապդ ա

07.05.2005

Ռուս գրականության հանճար Ֆեոդոր Դոստոեւսկու թոռան թոռն անսովոր մի հայց է ներկայացրել, որով փորձում է վիճարկել այն կարծիքը, թե իր պապը խաղամոլ է եղել։ Սանկտ Պետերբուրգցի թոշակառու, վաթսունամյա Դմիտրի Անդրեեւիչ Դոստոեւսկուն զայրացրել է մեծ գրողի դիմանկարով վիճակախաղի տոմսերի հայտնվելը։ Օրերս Independent-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե վիճակախաղի այդ տոմսերը մարդկանց ոչ ճիշտ պատկերացում են …

կարդալ ավելին

Պապիս անունը փող արժե

07.05.2005

«Օղու թագավոր» Պյոտր Սմիռնովի ծոռնուհին՝ Կիրա Սմիռնովան, հայց է ներկայացրել դատարան՝ ցանկանալով փոխհատուցում ստանալ ամերիկյան «Smirnoff» ընկերությունից իր մեծանուն նախնիի անունն օգտագործելու համար: Այսօր աշխարհում հայտնի օղին արտադրող երկու ընկերություն կա ՝ ռուսական «Սմիրնով»-ը եւ ամերիկյան «Smirnoff»-ը: Ամերիկյան ֆիրման արդեն 60 տարի վճարում է Պ. Սմիռնովի ժառանգներին՝ ազգանունը որպես «բրենդ» օգտագործելու համար: Եվ եթե Կիրա …

կարդալ ավելին

Խոդորկովսկին լավատես է եղել

07.05.2005

Մինչ Միխայիլ Խոդորկովսկին նստած է բանտում, ազատության մեջ նրա հարազատները լայնամասշտաբ PR արշավ են ծավալում։ – Ես ամբողջովին կորցրի ինքնահսկողությունս, երբ նրան առաջին անգամ տեսա նախաքննական մեկուսարանում, ապակուց այն կողմ,- հիշում է Խոդորկովսկու կինը՝ Իննան։ Դատախազությունը Խոդորկովսկուն մեղադրում է հափշտակության, մեքենայությունների, հարկերից խուսափելու եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Բոլորովին վերջերս դրանց ավելացել է նաեւ փողերի …

կարդալ ավելին

Քաղցած գայլերն ու անմեղ ամերիկացիները

07.05.2005

2004 թվականի օգոստոսի 4-ին Ջոն Քերին ենթադրում էր, որ ամեն ինչ կարգին է, քանի որ հասարակական հարցումների բոլոր արդյունքները նրան հաղթանակ էին խոստանում։ Նա կարող էր հանգիստ լինել՝ հակառակորդը դժվար թե ամառվա թեժ շոգին որեւէ բան ձեռնարկեր։ Համենայնդեպս, նա այդպես էր մտածում։ Բայց Բուշի մարդիկ հմուտ մարդասպաններ էին։ Նրանք որոշեցին հարվածել հենց օգոստոսի 4-ին, երբ …

կարդալ ավելին

Ռուսաստանում ֆաշիզմի վտանգ կա

07.05.2005

Բորիս Ելցինի նախկին խորհրդական, հանրահայտ սոցիոլոգ Մարկ Ուռնովը վերջերս մի զեկույց է կազմել, որը կրում է «Ռադիկալ ավտորիտարիզմի սինդրոմը ռուսական զանգվածային գիտակցության մեջ» վերնագիրը։ Զեկույցը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության տարբեր շրջանակներում։ «Le Figaro» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Մարկ Ուռնովը մասնավորապես ասել է. «Ռուս հասարակությունն ավտորիտարիզմի, ագրեսիվ, ես կասեի՝ նույնիսկ ֆաշիզոիդ, ազգայնականության ահռելի ներուժ ունի։ …

կարդալ ավելին