Ոչ մի վատ բան չկա, երբ տղամարդն ուզում է իր մոտ պահել գեղեցիկ կանանց։ Տղամարդու այս ձգտումն անառողջ է, երբ դրանով տառապում է երկրի նախագահը եւ թույլ չի տալիս գեղեցիկ կանանց դուրս գալ երկրից։ Ճիշտ այսպես է վարվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա իր ամենաթողությամբ եւ նույնիսկ պետական օրենքով ձգտում է երկրում պահել գեղեցկուհիներին։ Լուկաշենկոյի հակառակորդները սրանում նույնիսկ քաղաքական ենթատեքստ են տեսնում։
Բատկան գեղեցկուհիներին ռազմավարական ներուժ է համարում եւ գտնում է, որ նրանք պետք է մնան երկրում։ Հավանաբար, նա օրինակ է վերցրել Թուրքմենստանի նախագահ Նիյազովից։ «Բոլոր թուրքմենների հայրը» 50.000 դոլարի տուրք է սահմանել այն արտասահմանցիների համար, ում մտքով կանցնի ամուսնանալ թուրքմենուհու հետ։
Խթը-ի նախկին սպա Լուկաշենկոն կանանց իսկական որս է սկսել։ Մոդելներով զբաղվող գործակալությունների հեռախոսները գաղտնալսվում են, իշխանության անհարկի պահանջների պատճառով փակվում։ Բանն այնտեղ է հասել, որ ֆոտոմոդելներին նույնիսկ ձերբակալում են։
Ուկրաինայի հեղափոխությունից հետո Լուկաշենկոն վախեցել է կորցնել իշխանությունը եւ իր երկրում ուզում է ամեն կերպ արմատախիլ անել Արեւմուտքի ազդեցությունը. ենթադրում են այն ընդդիմադիր գործիչները, ում դեռ հաջողվում է բանտում չլինել եւ դեռ կարողանում են խոսել։ Իսկ չար լեզուներն ասում են, որ Լուկաշենկոն նախանձում է գեղեցկուհիներին, քանի որ իր ռեժիմի հակառակորդների անհետացումից հետո Բատկան եւ նրա համախոհները հայտնվել են Եվրամիության եւ ԱՄՆ-ի սեւ ցուցակներում։ Խեղճերը նույնիսկ Աթենքի օլիմպիադային չկարողացան մասնակցել։