«ԱՄՆ ինքնաթիռները լրտեսում են Իրանի տարածքը»

07/05/2005

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ ինքնաթիռները լրտեսում են Իրանի միջուկային օբյեկտները: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի հետախուզության նախարար Ալի Յունեսին՝ առաջին անգամ հաստատելով Իրանի օդային տարածքում ԱՄՆ հետախուզական ինքնաթիռների առկայությունը: Դրանով Իրանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ը ակտիվացրել է հետախուզական գործունեությունն Իրանում: Որոշ տվյալներով, ԱՄՆ-ը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն միջուկային օբյեկտների, այլեւ ռազմական բազաների նկատմամբ:

Արմինֆո