Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Արմավենու ոսկե ճյուղին արժանացան բելգիացի ռեժիսորներ՝ եղբայրներ Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդենների «Երեխան» ֆիլմը, որը պատմում է 20-ամյա թուլակամ երիտասարդի մասին, ով վաճառում է իր նոր ծնված որդուն։ Ֆիլմը նկարահանված է մինիմալիստական ոճով՝ քիչ են խոսում, եւ գրեթե չկա երաժշտություն: Իրական հույզերը կարող են շոկ առաջացնել, երբ ներկայացվում են հիմնականում կինոյի …
կարդալ ավելինԻհարկե, Հիտլերը արյունոտ դահիճ էր, Ստալինը՝ նույնպես։ Միասին նրանք սպանել են ավելի քան 50 միլիոն մարդու, որոնցից մոտ 7 միլիոնը հրեաներ էին։ Նրանք յուրովի էին հետապնդում այդ ազգին, եւ հրեաները փրկություն չունեին։ 1930-40-ականներին ազգային հատկանիշով հրեաներին հետապնդելը միջազգայնորեն ճանաչված փաստ է։ Այդ սարսափը կոչվում է Հոլոքոսթ, եւ ամբողջ աշխարհն է արդարացի ուշադրությամբ հետեւում, որպեսզի հրեաների …
կարդալ ավելին20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ է դարձել մեկ ու կես միլիոն հայ: Այդ պատճառով, Ցեղասպանության Հիշատակի օրը մեզ` հայերիս համար ոչ միայն սգո, այլ նաեւ անզորության օր է: Հայ ժողովրդի զոհերի տառապանքների մասին միջազգային հասարակայնությունն արագ մոռացավ: «Մարդկության եւ քաղաքակրթության դեմ ոճրագործության» մասին պատմության մեջ առաջին անգամ խոսվել է կապված հայերի սպանության հետ: Մտքի խորքում …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայի ժամանակով ժամը 11 անց 30-ի սահմաններում հոսանքազրկվել են Մոսկվայի Հարավային, Հարավ-արեւելյան, Հարավ-արեւմտյան եւ մասամբ, Կենտրոնական եւ Արեւելյան թաղամասերը, ինչպես նաեւ Մոսկվայի մարզը: Հոսանքազրկվել է նաեւ Օդինցովոյի շրջանը, որտեղ տեղակայված է Տիեզերական զորքերի հրամանատարական կետը: Հոսանքազրկման պատճառ է դարձել «Մոսէներգոյում» առաջացած վթարը: Հետագայում պարզվել է, որ վթարներ՝ հրդեհներ են տեղի ունեցել նաեւ այլ տեղամասերում: …
կարդալ ավելինԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայում Kissinger and Associates ընկերության ղեկավար Հենրի Քիսինջերը գտնում է, որ վերջին ամիսներին ժողովրդավարությունն աննախադեպ առաջընթաց է ունեցել՝ ընտրությունները Աֆղանստանում, Իրաքում, Ուկրաինայում եւ Պաղեստինում, տեղական ընտրությունները Սաուդյան Արաբիայում, Լիբանանի հեռացումը Սիրիայից, Եգիպտոսի ընտրությունների թափանցիկությունն ու ապստամբությունն՝ ընդդեմ Ղրղըզստանի ավտորիտար կառավարության, դրա վառ ապացույցներն են։ Այս ամենը Քիսինջերը պայմանավորում է Մերձավոր Արեւելքում Ջորջ …
կարդալ ավելինԻմանալով քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի գործով նոր դատավարություն անցկացնելու Եվրոպական դատարանի պահանջի մասին, Անկարայի իշխանություններն անմիջապես հայտարարել են, որ իրենք կհարգեն «իրավական պետության սկզբունքները»։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիտի, որ Օջալանի հարցը խաղաքարտ է դառնում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Սա հեշտ հարց չէ իսլամական շարժումից իշխանության եկած կառավարության համար։ Մի կողմից՝ նա պետք է …
կարդալ ավելինՌուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին մայիսի 13-ին հարցազրույց է տվել ամերիկյան Washington ProFile էլեկտրոնային թերթին՝ վերլուծելով Ռուսաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր։ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը թե՛ Հարավում եւ թե՛ Արեւելքում ընդհանուր են։ Եվ պատահական չէ, որ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դաշնակիցներ են եղել։ Բայց հիմա, շահերի …
կարդալ ավելինԱմերիկայի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, Ստրատեգիական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կոնսուլտանտ, հանրաճանաչ վերլուծաբան Զբիգնեւ Բժեզինսկին «Շախմատի մեծ տախտակ. «Ամերիկայի գերիշխանությունը եւ նրա աշխարհառազմավարական հրամայականները» («The Grand Chessboard. American Primancy and its Geostrategic Imperatives») աղմկահարույց գրքից հետո, որում ԱՄՆ-ը ներկայացվում է որպես աշխարհում կայունություն եւ անվտանգություն ապահովող միակ գերտերությունը, հանդես է եկել «Ընտրություն. գլոբալ տիրապետությո՞ւն, …
կարդալ ավելինԱնհնար է այսօրվա Ամերիկան պատկերացնել առանց Մակդոնալդսի, Մարլբորոյի ու Կոկա-կոլայի, ինչպես անհնար է Փարիզը պատկերացնել առանց Էյֆելյան աշտարակի կամ Լոնդոնն՝ առանց Բիգ Բենի: Իհարկե, ի տարբերություն եվրոպացիների, ամերիկացիների բախտն այս հարցում այնքան էլ չի բերել. ինչ խոսք, ավելի պատվաբեր է երկիրը ներկայացնել ճարտարապետական գլուխգործոցներով, այլ ոչ թե սննդի միջոցով: Ճիշտ է, յանկիներն էլ ունեն Սպիտակ …
կարդալ ավելինՄեծ Հաղթանակի վրա հիմնված ահռելի ինքնաPR-ը, որ Ռուսաստանում ծավալվել է բոլոր մակարդակներում՝ Կրեմլից մինչեւ առեւտրային կառույցներ, խոստովանությունն է այն փաստի, որ մեր երկիրը հիմա չունի իսկական հաղթանակներ։ Նույնիսկ՝ փոքրատառով։ Մետրոյում Հաղթանակով իրեն գովազդում է կոնյակի ինչ-որ գործարան։ Օդանավակայանի մերձակայքում տեղադրված վահանակների վրա՝ «Աէրոֆլոտը»։ ծՁԹ-ով՝ «Գազպրոմը»։ Իսկ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կգովազդվեն Վլադիմիր Պուտինն ու իր …
կարդալ ավելինԱյս օրերին, երբ Ռուսաստանը նշում է Երկրորդ Համաշխարհային պատերազմում իր տարած հաղթանակի 60-ամյակը, եւ այդ երկրի մայրաքաղաքը դարձել է աննախադեպ փառահանդեսի ասպարեզ, ուր հավաքվել են աշխարհի մոտ վաթսուն երկրի ղեկավարներ, անշուշտ ավելի հետաքրքիր է իմանալ այն մարդկանց կարծիքներն, ովքեր անցյալի «խակ» պտուղները վայելելու փոխարեն գերադասում են քննադատաբար նայել ներկային, որտեղ ապրել են եւ ապրելու են։ …
կարդալ ավելինՄոսկվայի Մեծ թատրոնի բալետային խումբը կրճատել է իր հյուրախաղային ծրագիրը Լեհաստանում: Նախատեսված 15 ներկայացումներից 6-ը չեն կայանա: Պատճառը տոմսերի նվազ վաճառքն է: Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ առկա լարվածությունը դրդել է լեհերին բոյկոտել Ռուսական թատրոնի հյուրախաղերը: Հյուրախաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ տոմսերի չվաճառվելու պատճառներից մեկը ռուսական կողմի Երկրորդ աշխարհամարտի Հաղթանակի կապակցությամբ տեղի ունեցած շքեղ տոնակատարություններն են: …
կարդալ ավելինԱմերիկացիների մեծամասնությունը գտնում է, որ մամուլում լուրերը միտումնավոր են եւ ներկայացվում են բացասական կողմով, այսուհանդերձ, հարգում են լրագրողներին եւ վստահում այն ամենին, ինչ լսում ու կարդում են։ Այս եզրակացությանն են եկել Միսսուրիի Լրագրության դպրոցի կատարած ուսումնասիրության հեղինակները։ ԶԼՄ-ի հաղորդած տեղեկություններն արժանահավատ են համարում հարցվածների 62%-ը, միաժամանակ, նրանց կեսից ավելին չի կասկածում, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող կամ …
կարդալ ավելինԽորհրդային ռեժիմի անկումից տարիներ անց Ռուսական Կայսրության նոր կառավարիչն իր հայրենակիցներին տեղեկացնում է, որ հիմա Մոսկվայի համար առավել կարեւոր է Ռուսաստանի զարգացման «նոր վեկտոր» գտնելը։ Ռուսաստանի նախագահը նախանշում է նաեւ պաշտոնական Մոսկվայի քաղաքական-գաղափարախոսական խնդիրը՝ «ազատ, ժողովրդավարական Ռուսաստան պետության զարգացումը»։ Իհարկե, ՌԴ նախագահի ուղերձը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո մինչ օրս այդ ե՞րբ …
կարդալ ավելինՉնայած հրադադարի հաստատումից անցել է արդեն 11 տարի, բայց ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը միայն սրվում է։ Դա տեղի է ունենում մի քանի պատճառով։ Առաջինը՝ ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումից առաջ հակամարտության կողմերի տեղում դոփելն է եւ առարկայական բանակցությունների անցնելու փոխարեն՝ քարոզչական հակամարտության նոր «ճակատներ» բացելը։ Երկրորդը՝ «ցանկացած գնով» հողերի ազատագրման Ադրբեջանի բարձր ղեկավարության ուժային ռեւանշի …
կարդալ ավելինՄոսկվա ժամանող հայերը շուտով կունենան իրենց «հայկական» հյուրանոցը: Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը՝ Մոսկվայի քաղաքապետարանը Հայաստանի դեսպանությանը դեռ մի քանի տարի առաջ էր թույլտվություն տվել Չիստոպրուդնի բուլվարում հյուրանոց կառուցել: Հայկական կողմը նույնիսկ վթարային բնակելի շենքի բնակիչներին փոխհատուցում էր վճարել, սակայն քաղաքապետարանը փոխել էր իր մտադրությունը եւ ապագա հյուրանոցի կառուցման տեղ առաջարկել Մոսկվայի կենտրոնում գտնվող …
կարդալ ավելինԳաղթը դեպի Ռուսաստան ու Եվրոպա, վերջին տարիներին` հատկապես դեպի Իսպանիա, խեղճացրել է Ախալցխային, որն, ի տարբերություն Ախալքալաքի, սովոր չէր աղքատության ու պանդխտության նման ծավալների: 1993 թվականի դրությամբ Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 62,8 %-ը, այժմ` մոտ 45%-ը: Տեղի բնակչությունն, անկախ ազգությունից, դժգոհ է ներկայիս իշխանավորներից: Ախալցխայում բնակվող վրացիները բողոքում են գործազրկությունից ու պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքից, …
կարդալ ավելինՎերջին շրջանում հաճախակի են դարձել կանխատեսումները, որ հետխորհրդային երկրներում սկսված հեղափոխությունների հաջորդ հանգրվանը լինելու է Ադրբեջանը: Նման կանխատեսումներն ակտիվացան հատկապես վերջին մի քանի իրադարձություններից հետո. Էլմար Հուսեյնովի սպանությունը, Բաքվում ԱՄՆ դեսպանի տարօրինակ ելույթները, վերջապես, Դոնալդ Ռամսֆելդի այցը Բաքու: Նշելով, որ իրականում Ադրբեջանում հնարավոր հեղափոխության ազդակներ կան, ռուսական վերլուծաբանների մեկ այլ խումբ փորձում է հիմնավորել, որ …
կարդալ ավելինԿոմոտինի, Հունաստան: Սեւ ծովի եւ Կովկասի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 12 երկրների առեւտրի ու էներգիայի ոլորտի պաշտոնյաները շաբաթ օրը պաշտոնապես հայտարարեցին Եվրոպական Միության հետ էներգետիկ կապերը զարգացնելու միջոցով հարաբերություններն ընդլայնելու մասին` ներառյալ կասպյան նավթն արտահանող նոր խողովակների կառուցումը: «Յուրաքանչուր ոք հաղթում է,- քառօրյա հանդիպման ավարտին ասաց Հունաստանի արտաքին առեւտրի նախարար Էվրիպիդիս Ստիլիանիդիսը,- նավթամուղներն օգտակար են …
կարդալ ավելինԹբիլիսիում շրջում է ԱՄՆ նախագահի ուրվականը: Մայիսի 10-ին կայանալիք Ջորջ Բուշի այցի կապակցությամբ քաղաքը կոսմետիկ վերանորոգման մեջ է: Նորոգվում են փողոցներն ու շենքերի ճակատները, կիսակառույցներն արագ բերվում են ավարտուն տեսքի, եւ թափթփված քաղաքն ազատվում է աղբակույտերից: Նորոգվում են նաեւ մարդկանց մտքերն ու տրամադրությունը: Եվ նորից քննարկվում ու վերագնահատվում են «վարդագույն» նախագահի ճիշտ ու սխալ քայլերը: …
կարդալ ավելին