Մոսկվա ժամանող հայերը շուտով կունենան իրենց «հայկական» հյուրանոցը:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը՝ Մոսկվայի քաղաքապետարանը
Հայաստանի դեսպանությանը դեռ մի քանի տարի առաջ էր թույլտվություն տվել
Չիստոպրուդնի բուլվարում հյուրանոց կառուցել: Հայկական կողմը նույնիսկ
վթարային բնակելի շենքի բնակիչներին փոխհատուցում էր վճարել, սակայն
քաղաքապետարանը փոխել էր իր մտադրությունը եւ ապագա հյուրանոցի կառուցման
տեղ առաջարկել Մոսկվայի կենտրոնում գտնվող գեղեցիկ վայրերից մեկը՝
Անդրոնիեւսկայա հրապարակը: Այժմ իրականացվում է Անդրոնիեւսկայա հրապարակ
տուն 6 հասցեում գտնվող շենքի բնակիչների շուտափույթ վերաբնակեցումը:
Հյուրանոցի նախագիծը դեռ որոշված չի, սակայն հստակ է, որ հյուրանոցը պետք
է «կամերային» լինի, քանի որ Մոսկվայի կենտրոնում գոյություն ունի շենքերի
բարձրության սահմանափակում: