աշխարհ

Ռուսներն իրենց հայի պես են պահում

07.09.2005

Շատերն են դեռ հիշում, թե խորհրդային տարիներին հայերն ինչ վատ համբավ ունեին Ռուսաստանում։ Նրանք հերթ չէին կանգնում, չէին ենթարկվում կարգուկանոնի ընդունված պահանջներին եւ մշտապես արժանանում էին ռուսների զայրացած դիտողություններին՝ «օպյած էտի արմյանե»։ Չեմ կարծում, թե հիմա հայերիս պահվածքում շատ բան է փոխվել, բայց որ ռուսներն են հայ դարձել, փաստում է բրիտանական «THE DAILY TELEGRAPH» պարբերականը։ …

կարդալ ավելին

Միայն կենդանի երաժշտություն

07.09.2005

Վերջին տարիներին Մեծն Թուրքմենբաշին (այսպես են կոչում Թուրքմենստանի ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովին) գնալով ավելի ու ավելի շատ տարօրինակություններ է ձեռք բերում։ Օպերան եւ բալետն արգելվել են, օրենքից դուրս են հայտարարվել ոսկե ատամներն ու երկար մազերը։ Թեեւ արեւը չի փայլում նախագահի պատվին երգող երգիչների ատամների վրա, ասում են, Նիյազովը կատաղել է՝ իմանալով, որ նրանք իրականում միայն …

կարդալ ավելին

«Հայրենի հող» գաղափարախոսությունը

07.09.2005

Նոր ինքնության համար գլխավորը «Հայրենի հող» հասկացությունն է։ Հայրենի հողն այստեղ դիտարկվում է որպես սրբություն, որպես տնտեսական ու աշխարհաքաղաքական արժեքներից անկախ մի բան։ Աբխազական կողմին առաջարկվում է վրաց փախստականներին Գալիի շրջան վերադարձնելու ծրագիր, որտեղ նրանք նախկինում մեծամասնություն են եղել։ Ի պատասխան՝ առաջ է քաշվում աբխազական հինավուրց Սամուրզաքանիի մասին հակափաստարկը, որտեղ մեծամասնությունն էթնիկ աբխազներն էին։ Նույն …

կարդալ ավելին

Ռուսների տեղն՝ ամերիկացիներ

07.09.2005

«Բաթումիի զինվորական թաղամասում բախում ենք առաջին պատահած բնակարանի դուռը,- գրում է հոդվածի հեղինակը։ -Դուրս է գալիս փոխգնդապետի համազգեստով մի մարդ։ «Ուզում եք իմանալ, ինչպես ենք վերաբերվում ռազմակայանների դուրսբերմա՞նը։ Ասելու ոչինչ չունենք, դիմեք պաշտոնական գրությամբ»։ Դռան արանքից տեսնում ենք հարմարեցված մի ննջարան՝ սենյակի մնացած մասից առանձնացված նարնջագույն վարագույրով, որտեղից երեխայի լացի ձայն է լսվում։ «Մենք զինվորականներ …

կարդալ ավելին

ԱՊՀ. պատերազմ «սեփական» հողի համար

27.08.2005

Չճանաչված պետություններն իմաստ չունի դիտարկել որպես ժամանակավոր երեւույթներ, որոնք իրենք իրենց կվերանան։ Այդ կազմավորումները հասցրել են արդեն ունենալ պետականության անհրաժեշտ բոլոր ցուցիչները՝ պետական խորհրդանիշներ, կառավարություն եւ խորհրդարան, բյուջե, բանակ, ոստիկանական ուժեր, անվտանգության կառույցներ։ Նրանք արդեն մշակել են ազգային գաղափարաբանության հիմունքները։ Սակայն չպետք է մոռանալ, որ այդ կազմավորումները հաստատվել են որպես ինքնակառավարվող միավորներ՝ միայն մեծ հանրություններից …

կարդալ ավելին

Դուստրերն՝ ընդդեմ Կրեմլի

27.08.2005

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակնհայտ քննադատներից երկուսի դուստրերը պատրաստվում են զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի մարտահրավեր նետեն Կրեմլի աճող ցինիզմին ու ավտորիտարիզմին։ Ընդդիմության խարիզմատիկ ներկայացուցիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան, դեկտեմբերին պատրաստվում է մասնակցել Մոսկվայի Քաղաքային դումայի ընտրություններին։ Նա ընդամենը 21 տարեկան է եւ ընտրվելու դեպքում կդառնա Ռուսաստանի ամենաերիտասարդ պատգամավորը։ Նրա քաղաքական հավակնությունները կիսում է Մարիա Գայդարը՝ …

կարդալ ավելին

Վրաստանը վախենում է Ռուսաստանից

27.08.2005

Ում՝ ում, բայց վրացիներին ամենեւին չի զարմացնում Հյուսիսային Կովկասում, մասնավորապես՝ Դաղստանում, իրավիճակի սրումը։ Վերլուծելով տարածաշրջանի իրավիճակը, վրացի քաղաքագետներն ընդգծում են իրենց երկրի սահմանների մոտ նոր պատերազմի վտանգը։ Եվ Ռուսաստանից այս հարցում շատ բան է կախված։ Տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվային ձեռնտու է բուն Վրաստանում պոտենցիալ հակամարտությունների օջախների գոյությունը։ Ռուսաստանը մի խաղ է խաղում, որի նպատակներն …

կարդալ ավելին

Բաց ԿՀՎ

27.08.2005

Փորձագետներն այն համարում են առողջ դատողության արդյունք։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, որ տարիներ շարունակ միլիարդներ է ծախսել գաղտնի գործակալների, գաղտնալսման սարքերի ու նման բաներ վրա, մտադիր է իր շենքում ստեղծել ոչ գաղտնի տվյալներով զբաղվող բաժին։ Այն զբաղվելու է վերլուծական հոդվածների պատրաստմամբ, կրոնական ահաբեկչության խնդիրներով, ինտերնետային կայքերով եւ նույնիսկ հեռախոսային տեղեկատուներով, որոնք կենսականորեն կարեւոր են երկրի …

կարդալ ավելին

Իսլամիստ ապստամբներ

27.08.2005

Նրանք տասը հազար են։ Փակ աչքերով երեք րոպեում քանդում ու հավաքում են Կալաշնիկովի ավտոմատը։ Նրանք կարողանում են լիցքավորել նռնականետները եւ գիտեն թունաքիմիկատներից ռումբեր պատրաստել։ Այլ խոսքով՝ բազային ռազմական պատրաստություն ունեն։ Հարյուր հազարը, եթե անգամ նրանք դեռ չեն կարողանում ավտոմատ քանդել, ծնվել ու մեծացել են լիովին ռազմականացված տարածաշրջաններում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Սոմալին։ Նրանք մանուկ հասակից …

կարդալ ավելին

Հայավարի հանգիստ

27.08.2005

Իրանական «Ջոմհուրիե իսլամի» թերթը տեղեկացնում է, որ Իրանի հայերը մտադիր են առողջարարական կենտրոն բացել Պարսից ծոցում գտնվող Իրանի ամենամեծ՝ Քեշմ կղզում եւ հանգստանալ այնտեղ՝ առանց պահպանելու իսլամի կանոնները: Ըստ թերթի, «Մարինա» գործակալությունը, որը գլխավորում է մի հայ կին, արդեն ստացել է առողջարարական կենտրոն կառուցելու թույլտվությունը: «Այս ծրագրից մահմեդականության դեմ ուխտադրուժ ընդվզում կազմակերպելու հոտ է գալիս»,- …

կարդալ ավելին

Լոբբին՝ ընդդեմ երկաթուղու

27.08.2005

«Կավկազպրես» գործակալությունը հաղորդում է, որ այս ամիս Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները` քննարկելու Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին առնչվող հարցեր: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի անդամներ Ջո Նոլենբերգը, Ֆրենկ Փալոնը եւ Ջորջ Ռադանովիչը հուլիսի 20-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որով ԱՄՆ-ին կարգելվի աջակցել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք …

կարդալ ավելին

Թուրքիա-Ռուսաստան. իսկ Հայաստանում իներցիա է

27.08.2005

Վերջին յոթ ամիսներին մեր «ռազմավարական դաշնակից» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ «ռազմավարական հակառակորդ» Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը հանդիպել են չորս անգամ: Վերջին հանդիպմանը Էրդողանը արժանացել է ոչ միայն պաշտոնական, այլեւ Պուտինի անձնական-ընկերական հյուրասիրությանը: Երկու երկրների ղեկավարների` յոթ ամսում չորս անգամ հանդիպելը եւ Էրդողանին վերջին անգամ ընդունելու ձեւը ռուս վերլուծաբանները որակել են իսկական նովացիա ռուս-թուրքական երկարատեւ …

կարդալ ավելին

Մարքս անունով հրեշը

27.08.2005

Ադամից սկսած մինչ այսօր ոչ մի փիլիսոփայական ուսմունք չի ծառայել զոհերի այսպիսի մեծ թվի արդարացմանը, ինչպես նրա տեսությունը։ Նրա դավանանքը՝ «հավասարություն եւ ազատություն», նմանվում էր կրոնի, որի մոլեգին հետեւորդները տիրում էին աշխարհի կեսին եւ շահագործում հարյուր միլիոնավոր մարդկանց։ Նրա անվամբ օծված ճնշումներն ու տանջանքները, քաղցն ու ցեղասպանությունն ամենօրյա աշխատանք էին աշխարհով մեկ տարածված բռնակալների համար։ …

կարդալ ավելին

Սահակաշվիլին պատրաստ է հայ կամ օս դառնալ

27.08.2005

«Եթե որեւէ մեկն ատում է հայերին, ես պատրաստ եմ հայ դառնալ, եթե որեւէ մեկն ատում է օսերին, ես օս կդառնամ, բայց միեւնույն ժամանակ՝ վրացի կմնամ»,- Վրաստանի Հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ հանդիպելով, ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա զայրացել է վերջին ժամանակներում հնչող, տեռորիստական քայլերի դիմած մարդկանց ազգային ու էթնիկական տարբերությունները մատնանշող մեկնաբանություններից: Բուշի դեմ …

կարդալ ավելին

Իլհամի կինը՝ պատգամավոր

27.08.2005

Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի պատգամավորական թեկնածությունն ադրբեջանական հրեաներով բնակեցված Գուբինյան շրջանից առաջադրվել է Ադրբեջանի խորհրդարան: Տիկին Ալիեւան Հեյդար Ալիեւի անվան ֆոնդի նախագահը ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է:   Ն.Հ.

կարդալ ավելին

Երկնաքերները շատանում են

27.08.2005

Չիկագոյում կառուցվելու է նոր երկնաքեր, որի բարձրությունը կազմելու է 610 մետր: Նոր երկնաքերի շինարարության աշխատանքները կավարտվեն 2009-ին: Այն դառնալու է ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը: 115 հարկանի Fordham Spire կոչվող երկնաքերի արժեքը 500 մլն դոլար է: Արտաքնապես այն նման կլինի պարույրաձեւ աշտարակի, որը պտույտի պատրանք կստեղծի: Fordham Spire-ը Համաշխարհային առեւտրի կենտրոնի տեղում կառուցվող Ողբի Աշտարակից ավելի բարձր …

կարդալ ավելին

Պուտինը շնորհավորել է

27.08.2005

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել է ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեորգի Մովսիսյանի 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձեր հրաշալի երգերը սիրված են եւ հիրավի մեծ ժողովրդականություն են վայելում: Երկար տարիների ընթացքում ձեր երգերը հնչում են մեր երկրի լավագույն երգիչների ու երաժշտական կոլեկտիվների կատարմամբ»:

կարդալ ավելին

Փոքրիկ հեղափոխություններ

27.08.2005

«Սովետական Միությունում անեկդոտ պատմելու համար համարձակություն էր անհրաժեշտ»,- գրում է Բրյուս Ադամսն իր «Փոքրիկ հեղափոխություններ Ռուսաստանում» գրքում։ Այդ գրքով նա լույս է սփռում սովետական պատմության վրա անեկդոտների միջոցով, որոնց մեջ կան եւ ծիծաղելի, եւ ողբերգակատակերգական, եւ ցնցող, եւ տափակ թեմաներ։ Այդպիսի անեկդոտներ լսել է ցանկացած օտարերկրացի, ում բախտ է վիճակվել մի բաժակ օղի խմել ռուսների …

կարդալ ավելին

Քաոս Ուկրաինայում

27.08.2005

Ուկրաինայի անցումը նոր ժամանակին տեղի է ունենում ավելի դանդաղ, քան կարծում էին արեւմտյան շատ ներդրողներ, ովքեր գնալով ավելի ու ավելի են բողոքում, որ բարեփոխիչ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած երկիրը տնտեսական առումով դարձել է պակաս կանխատեսելի։ Ներդրումային բոլոր ծրագրերը պետք է կրկին վերանայվեն. ասում են Կիեւից։ «Անհասկանալի պայմանները դժվարություններ են առաջացնում։ Մի …

կարդալ ավելին

25 միլիոն ամուրի չինացի

27.08.2005

Ամերիկյան հետազոտողները գտնում են, որ դա հետեւանքն է չինական այն քաղաքականության, որով ընտանիքներին արգելվում է ունենալ մեկից ավելի երեխա եւ նպատակաուղղված կերպով ոչնչացվում են իգական սեռի ձվաբջիջները։ Ենթադրաբար, 2015-2030 թվականների միջակայքում Չինաստանում տղամարդկանց թիվն ավելի կլինի 25 միլիոնով։ Այդ կանխատեսումն են արել Տեխասի համալսարանի մասնագետները ֆրանսիական Տուր քաղաքում տեղի ունեցած դեմոգրաֆների միջազգային համաժողովում։ Ի՞նչ պիտի …

կարդալ ավելին