Երկնաքերները շատանում են

27/08/2005

Չիկագոյում կառուցվելու է նոր երկնաքեր, որի բարձրությունը կազմելու է 610
մետր: Նոր երկնաքերի շինարարության աշխատանքները կավարտվեն 2009-ին: Այն
դառնալու է ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունը: 115 հարկանի Fordham Spire
կոչվող երկնաքերի արժեքը 500 մլն դոլար է: Արտաքնապես այն նման կլինի
պարույրաձեւ աշտարակի, որը պտույտի պատրանք կստեղծի: Fordham Spire-ը
Համաշխարհային առեւտրի կենտրոնի տեղում կառուցվող Ողբի Աշտարակից ավելի
բարձր կլինի: Սակայն, նույնիսկ դառնալով ԱՄՆ ամենաբարձր շինությունը, այն
աշխարհի «չեմպիոն» չի համարվի, քանի որ Արաբական Էմիրություններում
կառուցվող Burj Dubai աշտարակն ավելի բարձր կլինի՝ 800 մետր: Իսկ
Մոսկվայում երկնաքեր են կառուցելու չինացիները: 530 մլն դոլար
արժողություն ունեցող նախագիծը դառնալու է Եվրոպայի ամենաբարձր
շինությունը: 340 մետրը ռեկորդ է Եվրոպայի համար: