Լոբբին՝ ընդդեմ երկաթուղու

27/08/2005

«Կավկազպրես» գործակալությունը հաղորդում է, որ այս ամիս Ստամբուլում
կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները`
քննարկելու Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին
առնչվող հարցեր: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով
զբաղվող խմբի անդամներ Ջո Նոլենբերգը, Ֆրենկ Փալոնը եւ Ջորջ Ռադանովիչը
հուլիսի 20-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ,
որով ԱՄՆ-ին կարգելվի աջակցել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք
երկաթուղու ծրագրվող շինարարությանը: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի
տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասել էր, որ «այդ
երկաթուղին Հայաստանի համար ձեռնտու չէ, եւ Հայաստանն ամեն ինչ անում է
դրա կառուցումը թույլ չտալու համար»: