ԵԱՀԿ-ն եկել է այն եզրակացության, որ ադրբեջանական խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Ինչպես նշվում է եվրոպական դիտորդների նախնական զեկույցում, խախտումներ են արձանագրվել թե՛ նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե՛ քվեարկության օրը: Իսկ ԱՄՆ-ի դիտորդները «հիացած են» ընտրություններով: ԱՄՆ Ժողովրդավարության կենտրոնի տնօրեն Ռեյչլ Էրենֆելդն ու Ժողովրդավարության ինստիտուտի վերլուծաբան դոկտոր Ռադիշեւսկին գոհունակություն են արտահայտել ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ: …
կարդալ ավելինԱՄՆ-ում լույս կտեսնի «թիվ մեկ ահաբեկչի»` Ուսամա Բեն Լադենի ելույթներից եւ ուղերձներից կազմված գիրքը: Անգլերեն թարգմանված տեքստերը ներկայացնում են 1994-2004թթ. Բեն Լադենի տված հարցազրույցներն ու այն կոչերը, որոնք արվել են նրա անունից: Հրատարակչությունը՝ բացատրելով նման գրքի անհրաժեշտությունը, ասել է. «Այս գիրքը կօգնի մարդկանց հասկանալ «Ալ Քաիդայի» ծրագրերի իմաստն ու բնույթը: «Ալ Քաիդան» Ղուրանի ուսմունքի, Ամերիկայի …
կարդալ ավելինԹբիլիսիում երիտասարդ վրացի արվեստագետները մեծ ցույց էին կազմակերպել, բողոքելով քաղաքի կենտրոնական հրապարակում Զուրաբ Ծերեթելիի արձանի տեղադրման դեմ: 30 մետրանոց մոնումենտը պատկերում է Վրաստանի պահապան Սուրբ Գեորգիին, որն իր սրով խոցում է հսկա օձին: Արվեստագետների կարծիքով՝ այդ արձանը չի համապատասխանում գեղարվեստական ոչ մի ուղղության եւ չի կարող տեղադրվել Ազատության հրապարակում: Արձանի տեղադրման աշխատանքները պետք է սկսվեն …
կարդալ ավելինԻլհամ Ալիեւը Վիկտոր Յուշչենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր «զարմանքն ու ափսոսանքն» է արտահայտել Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին Ուկրաինայում ազատ արձակելու առիթով: Գուլիեւը կալանավորվել էր հոկտեմբերի 17-ին՝ Սիմֆերոպոլի օդանավակայանում՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների խնդրանքով: Սակայն հոկտեմբերի 20-ին քաղաքային դատարանը բողոքարկել էր այդ որոշման դեմ, եւ Գուլիեւին ազատ էին արձակել: «117 մլն դոլար հափշտակելու մեջ …
կարդալ ավելինՆոյեմբերի 15-ին Ստոկհոլմում կկայանա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս։ Շվեդիայի հայկական միությունների համակարգման կենտրոնի նախագահ Կարո Հակոբյանի խոսքերով, կոնֆերանսի նպատակն է Շվեդիայի քաղաքական, հասարակական եւ գիտական շրջանակներին ծանոթացնել Օսմանյան Կայսրության կողմից քրիստոնյա ազգերի, մասնավորապես, հայերի նկատմամբ կազմակերպված ցեղասպանությանը։ Պրն Հակոբյանը սրա անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ Թուրքիայում քրիստոնյա ազգությունների նկատմամբ վերաբերմունքը ներկայումս էլ անհանդուրժողական …
կարդալ ավելինԵվրախորհուրդն ու եվրոպական խոշորագույն իրավապաշտպան կազմակերպությունները մտադիր են հետազոտել այն տեղեկությունները, թե ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը(ԿՀՎ) Հարավային Եվրոպայի երկրներում կազմակերպել է գաղտնի բանտեր: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել էր Human Rights Watch-ը: Կազմակերպության տվյալներով՝ 2001 թվից ԿՀՎ-ն աշխարհի 8 երկրներում կազմակերպել է գաղտնի բանտերի մեծ ցանց: Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Հայաստանի եւ Բալթյան երկրների իշխանություններն արդեն …
կարդալ ավելինԿիրակի օրը՝ հոկտեմբերի 30-ին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում դեպք է տեղի ունեցել: Ժամը 19.00-ին Արմավիրի հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցներ՝ մոտ 40 հոգի, ներխուժել են քաղաքի կենտրոնում գտնվող «Դոսուգ» զվարճանքի կենտրոն՝ մահակներով ջարդուփշուր անելով խաղային ավտոմատները, շրջելով բիլյարդի սեղաններն ու ռեստորանի աթոռները: Հարվածներ են ստացել նաեւ աշխատողներն ու հաճախորդները: Որոշ ժամանակ անց խումբն ուղղվում է …
կարդալ ավելինԺամանակ առ ժամանակ մեր քաղաքական գործիչներից ոմանք կարծիք են հայտնում, թե մենք եւ մեր հարեւան (հակառակորդ) ադրբեջանցիներն անհամատեղելի ենք։ Մարդու եւ մարդու, ազգի եւ ազգի անհամատեղելիությունը մեծ դժվարությամբ հասկանալով, մի կերպ կարելի է պատկերացնել, որ անհամատեղելի են, ասենք, հայերն ու նորվեգացիները, բայց հայերի եւ ադրբեջանցիների, հայերի ու նախկին ԽՍՀՄ ժողովուրդներից մեկն ու մեկի անհամատեղելիությունը խելքի …
կարդալ ավելինԱդրբեջանում յուրաքանչյուր ընտրության նախօրյակին մենք խախտումների եւ կոռուպցիայի եւ իշխանությունների կոպիտ միջամտությունների մեղադրանքների վկան ենք դառնում, ինչը բերում է գործող կառավարության հաղթանակին: Հավանաբար, նույնը կկատարվի եւ գալիք ընտրություններին: Այսօր մենք չենք վերլուծի ընտրությունները, որոնք քննարկման թեմա կդառնան դեռեւս երկար ամիսներ կամ երկրի բնական հանածոներից ստացված եկումուտների օգնությամբ, ադրբեջանական իշխանությունների` երկրում կենսամակարդակը բարելավելու անկարողությունը: Մենք կփորձենք …
կարդալ ավելինՎրացական իշխանությունները շարունակում են իրենց գործողություններով ավելացնել հակառակորդների բանակը: Այս անգամ իշխանությունների թիրախը եւ, հետեւաբար, ընդդիմության պաշտպանյալն է դարձել Վրաստանի ամենահարգված ու հաջողակ թագավոր Դավիթ Շինարարը: Ավելի ճիշտ՝ նրա հսկա արձանը, որ մի քանի տարի առաջ կանգնեցվել էր Թբիլիսիի Հանրապետության հրապարակում՝ «Իվերիա» հայտնի հյուրանոցի հարեւանությամբ: «Իվերիան» մինչեւ վերջերս բնակեցված էր Աբխազիայի փախստականներով, որոնք վերջին 10-ից …
կարդալ ավելինԹուրքիայի հետ հարաբերությունները դարձան Բրյուսելում Քոչարյանի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարրոզոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Խոսեփ Բորրելի, Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դե Հոփ Շեֆֆերի եւ Բելգիայի Սենատի նախագահ Աննե-Մարի Լիզենի հետ երկկողմ հանդիպումների թեմաներից մեկը: Քոչարյանը գոհ մնաց, որ «Հայերի ցեղասպանության» ճանաչումը Թուրքիայի անդամակցության համար …
կարդալ ավելինՄոսկվան տեղափոխել է տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած ռուսաստանյան պատվիրակության այցը, որը պետք է Երեւանից ժամաներ Թբիլիսի անցյալ շաբաթ, որտեղ եւս գտնվում էր պաշտոնական այցով: Այցի` հոկտեմբերի վերջ տեղափոխման պատճառը միջպետական հարաբերություններում նոր բարդացումներն են, որոնք կապված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների գոտում ռուսաստանյան խաղաղարարների գործունեության վերաբերյալ` վրացական խորհրդարանի կտրուկ բանաձեւի հետ: Խոսելով Վրաստան …
կարդալ ավելինԹուրքական դատարանը 20 քրդերի տուգանել է այն բանի համար, որ նրանք մուսուլմանական Նոր տարվա՝ Նովրուզի տոնին նվիրված պաստառների վրա օգտագործել են Q եւ W տառերը: Թուրքական օրենքներով՝ արգելվում է օգտագործել այն տառերը, որոնք թուրքական այբուբենում չկան: Օրինախախտները տուգանվել են 100 լիրայով (մոտ 73$): 1928թ. Թուրքիան օրենք ընդունեց՝ արաբատառ այբուբենից անցնելով լատինատառի: Քրդերենն ունի 31 տառ, …
կարդալ ավելինԽաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, ժամանակին հայտնի գանգստեր Սթենլի «Տուկի» Ուիլյամսին կգլխատեն դեկտեմբերի 13-ին: Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավորը հրաման է ստորագրել ի կատար ածել դեռ 1981թ. կայացված դատավճիռը: Սթենլին դատապարտվել էր մի քանի ավազակային հարձակման եւ սպանությունների համար: Բանտում նա զղջացել էր իր գանգստերական անցյալի համար եւ մի քանի գիրք գրել մանուկների համար՝ բացատրելով, թե …
կարդալ ավելինՀոկտեմբերի 22-ին Մոսկվայի Ֆրունզեսկայա փողոցում Ժամը 22-ի սահմաններում Ինտերնետային ակումբից դուրս գալու պահին 10-12 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Արտյոմ Մարտիրոսյանը: Վերջինս ու իր հասակակից ընկերը՝ Դեմիտ Դիսոեւը, դաժանաբար ծեծի են ենթարկվել ու մի քանի անգամ դանակահարվել: Տուժողներին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինՄեցխեթ-Ջավախեթիում՝ վրացական շրջանում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը, կրկին անհանգիստ է: Էպիկենտրոնն այս անգամ Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղն է, որտեղ գյուղատնտեսական հողերի շուրջ վեճ է ծագել վաղուց այստեղ բնակվող դուխոբորների եւ համեմատաբար վերջերս բնակություն հաստատած հայերի ու վրացիների միջեւ: Գորելովկան շրջանի այն գյուղերից է, որը մինչեւ վերջերս բնակեցված էր բացառապես դուխոբորներով: Վրաստանի անկախացումից …
կարդալ ավելինՇվեյցարական Le Temps-ի հաղորդմամբ` UNESCO-ն հինգշաբթի օրն ընդունել է մշակութային տարբերությունների վերաբերյալ կոնվենցիա, համաձայն որի` ֆիլմերը, հեռուստահաղորդումները, երաժշտությունն ու գրքերը պետք է համարվեն «համաշխարհային ազատականացումից դուրս»: Բնականաբար, այս հարցում ԱՄՆ-ը միայնակ է եղել, նույնիսկ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները պաշտպանել են Եվրամիության տեսակետը: ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է իր մշակութային գործերի համաշխարհային շուկան պահպանելու համար:
կարդալ ավելին4 ամիս առաջ դատական մեղադրանքներից ազատված Մայքլ Ջեքսոնն այս անգամ դատարան է հրավիրվել որպես ատենակալ: Սակայն Ջեքսոնը նույնիսկ ատենակալի դերում ցանկություն չունի մտնել դատարան: Այս ամենից հրաժարվելու համար նա փաստաթղթեր է պատրաստում, որտեղ նշվում է, որ ինքն ապրում է այլ երկրում: Վերջին շրջանում Մ. Ջեքսոնն ապրում է Բահրեյնում:
կարդալ ավելին«Ֆորդ» ավտոմոբիլային կոնցեռնի այս տարվա վնասը կազմել է 1,3 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է: Կոնցեռնը չքայքայվելու նպատակով նախապատրաստվում է փակել Հյուսիսային Ամերիկայում եւ աշխարհի այլ պետություններում գործող «Ֆորդի» մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաեւ` կրճատվելու են «Ֆորդի» աշխատակիցների սոցիալական նպաստները: Վերջերս նման իրավիճակում հայտնվել էր մեկ այլ խոշոր ձեռնարկություն՝ General Motors-ը, որի …
կարդալ ավելինԱմերիկայի համար Չինաստանը ռազմական սպառնալիք է, եւ վերջինիս բանակի բարելավումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Այս մասին հոկտեմբերի 17-20-ը Պեկին կատարած այցի ժամանակ չինական իշխանություններին եւ, մասնավորապես, երկրի նախագահին ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը:
կարդալ ավելին