Գաղտնի բանտեր

05/11/2005

Եվրախորհուրդն ու եվրոպական խոշորագույն իրավապաշտպան կազմակերպությունները մտադիր են հետազոտել այն տեղեկությունները, թե ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը(ԿՀՎ) Հարավային Եվրոպայի երկրներում կազմակերպել է գաղտնի բանտեր: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել էր Human Rights Watch-ը: Կազմակերպության տվյալներով՝ 2001 թվից ԿՀՎ-ն աշխարհի 8 երկրներում կազմակերպել է գաղտնի բանտերի մեծ ցանց: Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Հայաստանի եւ Բալթյան երկրների իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենց ոչինչ հայտնի չէ իրենց երկրների տարածքում բանտերի գոյության մասին: