Իլհամը դժգոհ է

05/11/2005

Իլհամ Ալիեւը Վիկտոր Յուշչենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր «զարմանքն ու ափսոսանքն» է արտահայտել Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին Ուկրաինայում ազատ արձակելու առիթով: Գուլիեւը կալանավորվել էր հոկտեմբերի 17-ին՝ Սիմֆերոպոլի օդանավակայանում՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների խնդրանքով: Սակայն հոկտեմբերի 20-ին քաղաքային դատարանը բողոքարկել էր այդ որոշման դեմ, եւ Գուլիեւին ազատ էին արձակել: «117 մլն դոլար հափշտակելու մեջ մեղադրվող, իբրեւ միջազգային մաֆիայի հայտնի ներկայացուցիչ միջազգային հետախուզման մեջ գտնվող մարդուն ազատ արձակելը ադրբեջանական հասարակության մեջ առաջացրել է զարմանքի ու ափսոսանքի զգացում»,- ասել է Իլհամ Ալիեւը: