աշխարհ

2005 թ. նշանակալից իրադարձությունները

26.12.2005

1. Եվրոպական սահմանադրության տապալումը։ Համաժողովրդական հանրաքվեի ժամանակ «դեմ» քվեարկելով նախագծին՝ ֆրանսիացիները լուրջ քննարկումների ծավալման առիթ տվեցին։ 2. Լոնդոնում կատարված ահաբեկչությունը, որը թունավորեց լոնդոնցիների ուրախությունը՝ կապված 2012թ. Օլիմպիական խաղերն իրենց քաղաքում անցկացնելու որոշման հետ։ 4 պայթուցիկ սարքեր, որոնք գրեթե միաժամանակ գործի դրվեցին մետրոյում եւ ավտոբուսում, խլեցին 50 մարդու կյանք եւ վնասվածքներ պատճառեցին մոտ 700 հոգու։ 3. …

կարդալ ավելին

Խաղաղապահները Գյանջայում

23.12.2005

ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի ռազմական փորձագետները գտնվում են Գյանջայում: Պատվիրակությունը եղել է Գյանջայի մի շարք զորամասերում, ծանոթացել քաղաքի ենթակառուցվածքների հետ: Նրանք հանդիպել են Գյանջայի օդանավակայանի եւ երկաթուղային կայարանի ղեկավարության հետ: Սպաները հրաժարվել են մամուլի հետ շփումից` նշելով, որ իրենց առաքելությունը խաղաղություն կբերի տարածաշրջան: Խումբը ստեղծվել է 1994 թ. եւ նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր խաղաղապահ …

կարդալ ավելին

Եկեք իրատես լինենք

23.12.2005

Ժամանակ առ ժամանակ երկրում կարող են հանդես գալ անջատողական ուղղությունների սպառնալիքներ: Կարող է առաջ գալ ֆունդամենտալիզմի սպառնալիք: Խմբավորումները կարող են շահարկել ներքին խնդիրները սեփական մանր շահերի համար: Համենայնդեպս, այն, ինչը ելնում է փոքրամասնություններից, չի կարող երկրի համար ազգային սպառնալիք դառնալ, բայց կարող է դառնալ գլխացավանք՝ երբեմն էլ շատ լուրջ: Սակայն, եթե մեզ մոտ ազգայնականության պոռթկում …

կարդալ ավելին

Խաղաղ համաձայնագիրը կստորագրվի 2006 թվականի ամռանը

23.12.2005

«Մենք հուսով ենք, որ 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը խաղաղ համաձայնագիր կկնքեն: 2005թ. հուլիսին ես հայտարարեցի, որ խաղաղությունը կարող է հաստատվել տարվա ընթացքում կամ էլ ձգձգվել մի ողջ հարյուրամյակ: Բայց բանակցություններում ձեռք բերված առաջընթացը հույս է ներշնչում, որ հաջորդ տարին ակնառու արդյունքներ կտա»,- այս մասին երեկվա մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ …

կարդալ ավելին

Փախստականներն ու բիզնեսը

22.12.2005

Անցյալ շաբաթ-կիրակի օրերին Թբիլիսիում տեղի ունեցած ռուս-վրացական բիզնես-համաժողովը նշանակալից եւ արդյունավետ իրադարձություն էր: Փոխադարձ մեղադրանքների տհաճ ֆոնի վրա այն լուսավոր կետ դարձավ միջպետական հարաբերություններում, որոնք կրկին մտել են սուր ճգնաժամային փուլ: Բայց պարզվեց, որ քաղաքական երկպառակությունները չեն խանգարում Ռուսաստանին՝ լինելու Վրաստանի տնտեսության գլխավոր ներդրողը, իսկ Վրաստանին՝ ՌԴ գլխավոր առեւտրային գործընկերը նախկին խորհրդային տարածքում: Հաշվի առնելով …

կարդալ ավելին

Սահակաշվիլիի երկրորդ որդին՝ Նիկոլոզ

22.12.2005

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ որդին է ունեցել: Ընդ որում՝ հայրը ներկա է գտնվել ծննդաբերության ժամանակ: Ինչպես հայտնել է Սահակաշվիլին, որդուն որոշել են կոչել իր հոր անունով՝ Նիկոլոզ, քանի որ առաջին որդու անունը, ի պատիվ իր տիկնոջ՝ Սանդրա Ռուլոֆսի հոր, դրել էին Էդվարդ: Բացի դրանից՝ դեկտեմբերի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնում է սուրբ …

կարդալ ավելին

Յապոնչիկին արդարացրին

18.12.2005

Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել Վյաչեսլավ Իվանկովին (որը քրեական աշխարհում հայտնի է Յապոնչիկ մականունով) արդարացնող վճիռը: Դատարանը դեկտեմբերի 14-ի նիստում մերժել է Դատախազության հայցը, որը պահանջում էր բեկանել դատարանի վճիռը: Յապոնչիկը մեղադրվում էր 1992թ. Մոսկվայի ռեստորաններից մեկում Թուրքիայի 2 քաղաքացու սպանության մեջ, սակայն երդվյալ ատենակալները նրա հանցանքը համարեցին չապացուցված եւ 2005թ. հուլիսին նրան արդարացրին:

կարդալ ավելին

Վրաստանը դեռ հեռու է ՆԱՏՕ-ից

18.12.2005

Վրաստանի իշխանություններին հասկացրին, որ իրենք դեռ չափազանց հեռու են ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, թեեւ Վրաստանը ցանկություն է հայտնել անդամակցել ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ Եվրամիությանը, բայց «նա դեռ այդ ճանապարհի նույնիսկ առաջին փուլում էլ չէ»: «Մենք միանշանակ հայտարարել ենք, որ գնահատական կտանք, թե ինչպես է Վրաստանը կատարում ՆԱՏՕ-ի …

կարդալ ավելին

Սահակաշվիլին կհանդիպի Բագապշի հետ

18.12.2005

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաստատել է իր մտադրությունը` առանց որեւէ նախապայմանի հանդիպել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ: Այս մասին հայտնել է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցերով Վրաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան: «Սահակաշվիլու եւ Բագապշի հանդիպման ժամանակ մենք նպատակահարմար ենք գտնում քննարկել տնտեսական, մարդասիրական, նաեւ անվտանգության հարցեր»,- ասել է նա: Ալասանիայի խոսքերով` Վրաստանի նախագահը պաշտպանում է …

կարդալ ավելին

Ի պաշտպանություն Փամուկի արշավն «անտեղի է» կարծում է վարչապետը

18.12.2005

Այն դեպքում, երբ միջազգային փառք ունեցող թուրք գրողը, որն այս շաբաթ դատարանի առջեւ կկանգնի թուրքական պետությանը վիրավորելու համար, իրավիճակը համարում է «ստորացուցիչ», վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել իրավապաշտպան խմբերին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Փամուկի: Փամուկի դատը սկսելուց մի քանի օր առաջ, որը մեղադրվել էր շվեյցարական թերթին փետրվար ամսին տված հարցազրույցում …

կարդալ ավելին

Հայկական թեմի պահանջներն անցնում են բոլոր սահմանները

18.12.2005

Վրաստանի հայկական թեմը հայտարարել է, որ բախվում է հակահայկական տրամադրությունների հետ: Նրա ներկայացուցիչների խոսքերով, հայկական բնակչության, նրա մշակույթի եւ պատմության նկատմամբ բացասական տրամադրվածությունն աջակցություն է ստանում գիտական շրջանակներում եւ պետական կազմակերպություններում: Հայկական թեմը դժգոհ էր վերջերս Գիտությունների ակադեմիայում անցկացված «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալը, ներկան, ապագան» գիտաժողովից: Վրաստանում Հայկական եկեղեցու ներկայացուցիչը հանդես եկավ «Հայկական թեմը Վրաստանում. …

կարդալ ավելին

Կառուցենք միասին

14.12.2005

Կիրակի օրը Իրանն առաջարկել է ԱՄՆ-ին մասնակցել Իրանի հարավ-արեւմուտքում կառուցվելիք ատոմակայանի շինարարությանը: «Ամերիկան կարող է մասնակցել Իրանի ատոմակայանի շինարարության միջազգային մրցույթին, եթե ապահովի հիմնարար չափանիշները եւ որակը»,- ասել է Իրանի Արտգործնախարարության խոսնակ Համիդ Ռեզա սեֆին: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` առայժմ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Պետդեպարտամենտը չեն արձագանքել Թեհրանի առաջարկին: Հիշեցնենք, որ 1979 թվականի Իսլամական …

կարդալ ավելին

Խաղաղությո՞ւն է հաստատվել

14.12.2005

Երեկ Վլադիմիր Պուտինն անսպասելի այցով ժամանել է Չեչնիա եւ ելույթ ունեցել նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Պուտինի ուղղաթիռը վայրէջք է կատարել Գրոզնիում՝ կառավարության տան դիմաց: «Չեչնիայում խաղաղություն է հաստատվել, եւ Չեչնիայի թշնամիներն այստեղ այլեւս անելիք չունեն»,- պատգամավորների առջեւ ելույթ ունենալով` ասել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը Գրոզնիում մնացել է մոտ կես ժամ:

կարդալ ավելին

«Մարդակերություն»

14.12.2005

Անցած շաբաթ Լյուբլենում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ն մի փաստաթուղթ է ընդունել Վրաստանի մասին, որտեղ բոլոր պատվիրակությունները, այդ թվում` եւ Ռուսաստանի (ինչն անսպասելի էր), հավանություն են տվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման ծրագրին: Դրա համաձայն՝ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով՝ հակամարտության գոտու ապառազմականացում, տնտեսության վերականգնում, որը պետք է ֆինանսավորվի եվրոպական …

կարդալ ավելին

Թռչնագրիպը Ղրիմում

10.12.2005

Ղրիմի երեք շրջաններում օրերս առավոտյան ոչնչացվել է ավելի քան 3000 ընտանի թռչուն: Նեկրասովկա, Լենինսկի զավետ եւ Իզոբիլնոյե գյուղերում թռչնագրիպի վիրուսային վարակի տարածումը կանխելու համար սահմանվել են կարանտինային սահմանափակումներ: Հիվանդանոցային օջախներում կատարվում են սանիտարահամաճարակային եւ ախտահանման միջոցառումներ: Արգելված է սննդամթերքի արտահանումն ու ներկրումը: Բնակչության շրջանում ախտահարման դեպքեր դեռեւս չկան: Ա.Ա.

կարդալ ավելին

Օդային աղետ Իրանում

10.12.2005

Իրանում տեղի է ունեցել պատմության մեջ ամենաաղետալի ավիավթարներից մեկը: Իրանական ռազմաօդային ուժերին պատկանող C-130 բեռնատար ինքնաթիռը Թեհրանից Բենդեր-Աբաս քաղաք պիտի հասցներ իրանցի լրագրողների ու զինվորական ղեկավարության մի մեծ խումբ: Թռիչքից մի քանի րոպե անց տեխնիկական անսարքությունների պատճառով ինքնաթիռի անձնակազմը որոշում է վերադառնալ օդանավակայան, սակայն օդաչուներին չի հաջողվել վայրէջք կատարել նշանակված վայրում: Ինքնաթիռն օդում բռնկվել է …

կարդալ ավելին

Եվրոպական «օսկարները»

10.12.2005

Բեռլինում տեղի ունեցավ Կինոարվեստի եվրոպական ակադեմիայի 18-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Եվրոպայի լավագույն ֆիլմ ճանաչվեց ավստրիացի ռեժիսոր Միխայիլ Հայնեկեի «Թաքնված» ֆիլմը: Վերջինս լավագույն ռեժիսորական աշխատանքի համար այս տարի արդեն արժանացել է Կաննի փառատոնի մրցանակին: Հայնեկեն ճանաչվեց Եվրոպայի լավագույն ռեժիսոր: Նույն ֆիլմում դերակատարման համար ֆրանսիացի Դանիել Օթոյն արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին: 2005-ի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջուլիա Ջենտշը՝ «Սոֆի …

կարդալ ավելին

Բացահայտվեցին

10.12.2005

Ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում` Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն Վաշինգտոնում հայտարարել է, թե Վրաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունն» անհնար կլիներ առանց ԱՄՆ-ի աջակցության: ««Վարդերի հեղափոխությունը» հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-ը սատարում էր մեր երկրում քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների, ազատ մամուլի զարգացմանը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե դա ինչ …

կարդալ ավելին

Հաջի Իլհամը

10.12.2005

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 6-ին ուխտագնացություն է կատարել մահմեդականների Սուրբ քաղաք Մեքքայում: «Ազերթաջ» գործակալության վկայությամբ` Ալիեւը եւ նրան ուղեկցող անձինք հատուկ հագուստով ժամանել են Ալ Հարամ եկեղեցի, պտտվել Քաաբա սրբավայրի շուրջ եւ նամազ արել մզկիթում: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը եւ պատվիրակության անդամները ուխտագնացություն են կատարել դեպի Սաֆա եւ Մերվա բլուրներն ու յոթ անգամ հաղթահարել այդ …

կարդալ ավելին

Միասեռ ամուսնությունները թույլատրվում են

10.12.2005

Դեկտեմբերի 5-ից Բրիտանիայում ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը: Առաջիկա ամսվա ընթացքում արդեն նախատեսված է 1200 հարսանիք: Համաձայն նոր օրենքի՝ այսպիսի ամուսնությունների գրանցումը, ի տարբերություն սովորական ամուսնությունների, պարտադիր չէ, որ հրապարակային լինի: Հայտնի է դարձել, որ առաջին այդպիսի հարսանիքը նշանակված է դեկտեմբերի 19-ին՝ Իռլանդիայում: Երկուշաբթի օրվանից Լոնդոնի խանութներում հնարավոր է ձեռք բերել հարսանեկան …

կարդալ ավելին