աշխարհ

Թռչնագրիպ Վրաստանում

25.02.2006

Երեկ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի 1-ին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է սատկած կարապի մոտ, որին գտել են Ադլիա գյուղում: Կառավարության նիստում Նողաիդելին ասել է, որ անալիզներն ուղարկվել են Լոնդոն: Վրաստանի Առողջապահության նախարարության Անասնաբուժական դեպարտամենտի տվյալներով՝ երեկ Ադլիա գյուղի մոտակայքի լճում գտնվել են սատկած կարապներ, որոնք ուղարկվել են Թբիլիսիի լաբորատորիա: …

կարդալ ավելին

Կհանդիպեն

25.02.2006

Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ` ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մանը եւ Բերնար Ֆասիեն Վաշինգտոնում հանդիպելու են մարտի 6-ին: Ըստ գործակալության, ենթադրվում է, որ հանդիպման արդյունքներով համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են ներկայացնելու Պրահայի գործընթացի շրջանակներում նոր հանդիպման մասին առաջարկ:

կարդալ ավելին

Էլի հետաձգել են

25.02.2006

Ռուսաստանը հետաձգել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Մոսկվա: Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտնել է, որ ռուսական կողմը դա բացատրում է բանակցություններին ավելի լավ նախապատրաստվելու անհրաժեշտությամբ: Նախատեսված էր, որ վրացի պատգամավորները պետք է Մոսկվա ժամանեին փետրվարի 26-ին: Այժմ այցը հետաձգվել է մինչեւ մարտի կեսերը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանը հետաձգել էր նաեւ Վրաստանի …

կարդալ ավելին

Պայմանավորվածություն ձեռք չի բերվել

25.02.2006

Վիեննայում ավարտվել է Կոսովոյի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Առանցքային խնդրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, թեեւ միջորդները խոսում են առաջընթացի եւ որոշակի արդյունքի մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ալբերտ Ռոհանը բանակցություններից անմիջապես հետո հայտարարել է, որ կողմերը ընդհանուր հիմքեր են գտել գործնական առումով շատ կարեւոր հարցերի լուծման համար: «Անշուշտ չէր կարելի ակնկալել, …

կարդալ ավելին

Հայը դո՛ւ ես

25.02.2006

Բաքվում դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել «Բոյուկ Միլիեթ» թերթի հիմնադիր ու խմբագիր Սամիր Ադիգեզալովին: Վերջինիս դեմ հայցով դատարան էր դիմել Բաքվի պետհամալսարանի ռեկտոր Աբել Մահարամովը՝ իրեն շանտաժի ենթարկելու եւ զրպարտելու մեղադրանքով: Թերթը նյութ էր հրապարակել «Ռեկտորը հայ է» վերնագրով, որում նշվել էր, թե Մահարամովը հայ է եւ 780 հազար դոլար է նվիրաբերել հայկական սփյուռքին՝ …

կարդալ ավելին

Պայթեցման փո՞րձ

24.02.2006

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Իվանովին, տեղեկացնում է, որ ձնահյուսերի վտանգի պատճառով երեկ վաղ առավոտից դադարեցվել է երթեւեկությունը Ռուսաստանն ու Հարավային Կովկասը կապող հիմնական ավտոմայրուղով: Փոխնախարարն ասել է, թե երթեւեկությունը չի վերականգնվի մինչեւ չլինի հատուկ կարգադրություն: Սակայն Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմիններից տեղեկություններ են ստացվել, որ Հարավային Կովկասը գազով սնող պահուստային գազատարի վրա …

կարդալ ավելին

Ցխինվալին եւ Սուխումին պատրա՞ստ են պատերազմի

24.02.2006

Այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը որոշում ընդունեց ցխինվալյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների փոխարինման մասին, տարածաշրջանում իրավիճակը ծայրաստիճան սրվեց: Եվ չնայած վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը կլուծեն խաղաղ ճանապարհով, անջատողական իշխանությունները նրանց չեն հավատում: Ըստ այդմ, հարց է ծագում՝ քանի որ չեն հավատում, նշանակում է` պատրաստվում են պատերազմի, իսկ որքանո՞վ կարող են նրանք …

կարդալ ավելին

Միակողմանի ապառազմականացում

22.02.2006

Վրաց-աբխազական հակամարտության գոտում իրավիճակը խիստ սրված է: Օսական կողմն ու ռուսական խաղաղապահները կիրակի օրը շրջափակել էին վրացական 100 «կապույտ սաղավարտների» ռոտացիոն տեղաշարժը: Ի պատասխան դրա՝ վրաց խաղաղապահները շրջափակել են ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Ցխինվալին` փակելով բոլոր ճանապարհները: Դրանից մի քանի օր առաջ Վրաստանի խորհրդարանը միաձայն որոշում էր կայացրել ռուսական խաղաղապահներին այլ երկրի խաղաղապահ ուժերով փոխարինելու մասին: …

կարդալ ավելին

ՌԴ-ն քննարկում է միջուկային ծրագիր

22.02.2006

ՌԴ Անվտանգության խորհրդում երեկ սկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: «Ռուսաստանը պատրաստ է իր ձեռնարկություններից մեկը տրամադրել Իրանի միջուկային ծրագրի իրագործման նպատակով ուրանի հարստացման համար, պահանջելով 150 դոլար` մեկ կիլոգրամի մշակման դիմաց»,- «Ազատություն» ռ/կ-ին հաղորդել են ռուսաստանյան աղբյուրները: Միաժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշավոր լավատեսություն է արտահայտել ռուս-իրանական բանակցությունների վերաբերյալ: «Անկեղծ ասած, մենք չափավոր …

կարդալ ավելին

Խոշոր շահում

22.02.2006

ԱՄՆ-ում անհայտ մեկը վիճակախաղով շահել է ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ 365 մլն դոլար։ Սակայն մինչեւ հիմա նա չի եկել իր շահումը ստանալու, թեեւ խաղարկությունը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Հայտնի է միայն, որ վիճակախաղի տոմսը վաճառվել է Նեբրասկա նահանգի Լինկոլն քաղաքում։ Հաղթողն իր գումարը կարող է ստանալ մաս-մաս՝ 30 տարվա ընթացքում, կամ միանգամից. հարկերը …

կարդալ ավելին

Պղծել են Ալիեւի արձանը

20.02.2006

Մինչ աշխարհում Մոհամեդի ծաղրանկարների շուրջ ծավալված կրքեր են բորբոքվում, Ադրբեջանն իր օրաթերթի էջերում Մարիամ Աստվածածնի եւ Հիսուսի ծաղրանկարներն է տպագրում: Վերջերս տպագրված այդ ծաղրանկարները նախկին խորհրդային երկրներում ոչ պակաս աղմուկի պատճառ դարձան: Կիեւում պղծվել է Ադրբեջանի դեսպանատան շենքի առջեւում տեղադրված Հեյդար Ալիեւի արձանը, այն ներկով է պատվել եւ քրիստոնեական խորհրդանիշներ ձեռք բերել: Ադրբեջանի իշխանությունները խիստ …

կարդալ ավելին

Միլիոն են ուզում

18.02.2006

Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը երեկ հայտարարել է, թե թռչնագրիպի դեմ պայքարի համար Ադրբեջանին անհրաժեշտ է 16 մլն դոլար: Ըստ «Trend»-ի, այժմ Ադրբեջանն այդ նպատակով 5 մլն դոլար ստանալու շուրջ բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Թռչնագրիպի դեմ պայքարի պետական հանձնաժողովի ստեղծման մասին կարգադրություն: Կառույցը ղեկավարում է փոխվարչապետ Աբասովը: …

կարդալ ավելին

Միայն կոստյումով

18.02.2006

Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգի համաձայն` խորհրդարանի պատգամավորներին, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատակիցներին եւ լրագրողներին երեկվանից արգելվում Է խորհրդարանի շենքում հայտնվել ոչ պաշտոնական հագուստով։ Արդեն համապատասխան ցուցումներ են տրվել մանդատային ծառայությանը եւ խորհրդարանի պահպանության աշխատակիցներին: Մասնավորապես, շենք չեն թողնվի այն պատգամավորները, խորհրդարանի աշխատողներն ու լրագրողները, ովքեր հագած կլինեն մինի-շրջազգեստ, ջինս եւ մարզական հագուստ:

կարդալ ավելին

Ռուսներին դուրս կանե՞ն

18.02.2006

Վրաստանի խորհրդարանը երեկ միաձայն որոշում է կայացրել Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելու եւ նրանց միջազգային ուժերով փոխարինելու օգտին: Նիստին ներկա բոլոր 180 օրենսդիրները քվեարկեցին նաեւ խաղաղապահ առաքելության վերաբերյալ 1992 թվականին ստորագրված պայմանագրի վերանայման օգտին: «Վրաստանի խորհրդարանը միանգամայն բացասական է գնահատում խաղաղապահների կողմից իրենց պարտականությունների կատարումը եւ Ռուսաստանի գործողություններն ընկալում է որպես տարածքի անեքսիայի փորձ», …

կարդալ ավելին

Ժողովրդավարություն Իրանին

18.02.2006

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ նախագահ Ջորջ Բուշը մտադիր է լրացուցիչ 75 միլիոն դոլար խնդրել Կոնգրեսից՝ Իրանում ժողովրդավարությունը խրախուսելու համար: «Դա դեմոկրատիային աջակցելու համար է եւ կօգտագործվի ռադիոհեռարձակումները բարելավելու, արբանյակային հեռարձակում կազմակերպելու եւ Ամերիկայում իրանցի ուսանողների ուսման վարձը վճարելու համար»,- ասել է անանուն պաշտոնյան: ԱՄՆ-ի 2006թ. բյուջեում այդ նպատակով արդեն հատկացված է …

կարդալ ավելին

Թռչնագրիպ Գերմանիայում եւ Ավստրիայում

18.02.2006

Բալթիկ ծովի Ռյուգեն կղզում մի քանի օր առաջ հայտնաբերված սատկած կարապների հետազոտման նախնական արդյունքները ցույց են տվել, որ երկու թռչունն էլ վարակված են եղել մարդու համար վտանգավոր H5N1 թռչնագրիպի վիրուսով: Այս մասին փետրվարի 14-ի երեկոյան հայտնել է Գերմանիայի գյուղատնտեսական գերատեսչության ներկայացուցիչը: Այն շրջանում, որտեղ հայտնաբերվել են սատկած թռչունները, խիստ կարանտինային կարգ է սահմանվել, արգելված է …

կարդալ ավելին

100 անգամ թանկացրել են

18.02.2006

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտնել է, որ ամերիկացիների հետ համաձայնություն է ձեռք բերվել Բիշքեկի «Մանաս» օդակայանում տեղակայված ռազմակայանի վարձակալության վճարը 100 անգամ ավելացնելու շուրջ: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին Բակիեւն ասել է, որ ռազմակայանի վարձակալության գինը տարեկան 2 մլն-ից հասցվել է մինչեւ 200 մլն դոլարի: ԱՄՆ-ը 2001-ից օգտագործում է Ղրղըզստանի ռազմակայանը՝ Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար: Միեւնույն ժամանակ …

կարդալ ավելին

Տարածաշրջանի տեխնոլոգիապես ամենահագեցած բանակը

18.02.2006

«Վրաստանի 20 հազարանոց բանակը կարգապահ եւ բռունցքված բանակ է, որը ցանկացած մարտահրավերի դեպքում կկանգնի եւ կպաշտպանի Վրաստանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես ժամանակին պաշտպանվում էին ֆինները, լեհերը, բալթյան երկրները, եւ ինչպես դարերի ընթացքում պաշտպանվում էին վրացիները»,- Վրաստանի խորհրդարանում նախօրեին հնչեցրած իր տարեկան ուղերձում հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք լիովին անցում ենք կատարում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Վրաստանի …

կարդալ ավելին

Պրոֆեսորներին դատում են

18.02.2006

Երեկ Անկարայում սկսվել է թուրք պրոֆեսորներ Իբրահիմ Քաբօղլուի եւ Բաշքին Օրանի նկատմամբ դատավարությունը: Նրանք մեղադրվում են ատելություն եւ թշնամանք սերմանելու մեջ: 2004-ին կառավարության պատվերով պրոֆեսորները զեկույց էին կազմել, որում առաջարկել էին ավելի լայն իրավունքներ տրամադրել փոքրամասնություններին: Նրանք կարծիք էին հայտնել, թե հավասար իրավունքներ պետք է ունենան ոչ մահմեդական փոքրամասնությունները, որոնք ներկայումս զրկված են Ոստիկանությունում եւ …

կարդալ ավելին

Կուչման Ադրբեջանում

18.02.2006

Նախօրեին Բաքու է ժամանել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ով այժմ գլխավորում է «Ուկրաինա» հիմնադրամը: Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ՝ Կուչման Ադրբեջան է այցելել նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով: Ուկրաինայի նախկին նախագահի խոսքերով՝ այցի նպատակն է՝ «անձամբ տեսնել Ադրբեջանի զարգացման բարձր տեմպերը»: Իր հերթին «Զերկալո» թերթն էլ ենթադրում է, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցող այս այցի …

կարդալ ավելին