Նախօրեին Բաքու է ժամանել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ով այժմ գլխավորում է «Ուկրաինա» հիմնադրամը: Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ՝ Կուչման Ադրբեջան է այցելել նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով: Ուկրաինայի նախկին նախագահի խոսքերով՝ այցի նպատակն է՝ «անձամբ տեսնել Ադրբեջանի զարգացման բարձր տեմպերը»: Իր հերթին «Զերկալո» թերթն էլ ենթադրում է, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցող այս այցի նպատակն է՝ շահել Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիների ձայները: