աշխարհ

Մնացին միայն չորսը

17.03.2006

Երեկ Ուզբեկստանը վերջնականապես ձեւակերպեց ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) բլոկից իր դուրս գալը: Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը ստորագրեց «Հյուպատոսական հարցերով փոխադարձ օգնություն ցուցաբերելու մասին ՎՈՒՈՒԱՄ-ի մասնակից պետությունների պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին» օրենքը: Նշենք, որ հունվարի 27-ին այդ փաստաթուղթն ընդունվեց Ուզբեկստանի խորհրդարանի Ներքին պալատի կողմից, իսկ փետրվարի 25-ին հավանության արժանացավ Սենատի կողմից: Այսպիսով, բլոկի հապավումը …

կարդալ ավելին

Փողը չի տվել

15.03.2006

«Ազերէներժի» ընկերության փոխտնօրեն Մարլեն Ասքերովը հայտարարել է, թե պետք չէ հույսեր տածել, որ Վրաստանը կմարի էլեկտրաէներգիայի պարտքը: Ասքերովն ասել է, թե խնդիրն այն է, որ տարբեր տարիների Վրաստանի էներգետիկ համակարգը կառավարվել է ամերիկյան եւ ռուսաստանյան ընկերությունների կողմից, եւ «այսօր չկա մի իրավահաջորդ, ումից հնարավոր լիներ պահանջել պարտքը»: «Երբ մենք դիմում ենք Վրաստանին, նրանք ասում են, …

կարդալ ավելին

Դեռ չեն կառուցի

15.03.2006

Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում մենաշնորհ ունեցող «Ազերէներժի» պետական ընկերության փոխնախագահ Մարլեն Ասկերովը երեկ ասել է, թե Ադրբեջանում հնարավոր կլինի քննարկել ատոմակայանի կառուցման հարցը, երբ կսպառվեն նավթի եւ գազի պաշարները: Ասկերովի խոսքերով` Ադրբեջանում ատոմակայան կառուցելու ծրագիր կար դեռ անցած դարի 70-ականներին: 1980-ին Սալյանի շրջանի Նավայի գյուղի մոտակայքում նույնիսկ կառուցվել էր ատոմակայանի հիմքը:

կարդալ ավելին

Վտանգավոր սրացում։ Վտանգավոր անգործություն։ Վտանգավոր մեկնաբանություն։

15.03.2006

Ծալկայում մի քանի հարբածներ կռիվ են արել: Մի մարդ զոհվել է: Երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել: Հինգ հոգի կալանավորված են սպանության կասկածանքով: Համագյուղացիներին, որ ուզում էին ինքնադատաստան տեսնել մարդասպանի հետ, ցրել է հատուկ նշանակության ջոկատը: Սպանության փաստով քրեական գործ է հարուցված: Այս տխուր տեղեկատվությունը կարելի է նաեւ այլ կերպ ներկայացնել: Ասենք` այսպես: Ծալկացի մի քանի …

կարդալ ավելին

Ո՞ւմ էր պետք բռնակալի մահը

15.03.2006

Մարտի 11-ին բանտախցում հայտնաբերվել է Հարավսլավիայի նախկին եւ վերջին նախագահ 64-ամյա Սլոբոդան Միլոշեւիչի դիակը: Կիրակի օրը Հաագայի դատաբժշկական ինստիտուտի ուսումնասիրություններն, ըստ էության, արդյունք չեն տվել: Բորիսլավ Միլոշեւիչը եղբոր մահվան մեջ մեղադրում է Միջազգային դատարանին՝ պատճառաբանելով, որ վերջինս նախկին նախագահին հնարավորություն չի տվել բուժվել Ռուսաստանում: Բելգրադի Սոցիալիստական կուսակցությունը նույնիսկ հայտարարել է սպանության վարկածի մասին: Միլոշեւիչի այրին …

կարդալ ավելին

Նոր հեղափոխություն Վրաստանում

10.03.2006

Վրաստանի նախկին արտգործնախարար, «Վրացական ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է դեպի նոր հեղափոխություն, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Վրաստանի համար: «Իշխանություններն իրենց չմտածված գործողություններով երկրում ստեղծում են հեղափոխական իրավիճակ: Դժվար թե այսօր որեւէ բանական մարդ կարողանա ողջունել հերթական հեղափոխությունը Վրաստանում, քանի որ երկիրը դրան այլեւս …

կարդալ ավելին

Միայն էվոլյուցիոն ճանապարհով

10.03.2006

«Հեղափոխության արտահանումը չի աշխատում: Դա պետք է լինի անցումային էվոլյուցիոն գործընթաց»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Տոկիոյում հայտարարել է Ադրբեջանի նախագահը: «Մենք պետք է աշխատենք, սակայն՝ հիմնվելով հասարակական իրողությունների վրա: Ժողովրդավարությունն արտահանելու փորձերը միայն առաջացնում են սոցիալական եւ քաղաքական խնդիրներ ու խախտում են կայունությունը»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի տնտեսական աճը …

կարդալ ավելին

Օջախը վերացրել են

10.03.2006

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Սվիմոնիշվիլին երեկ հայտարարել է, թե հաջողվել է լիովին վերացնել թռչնագրիպի օջախը Աջարիայի Խելվաչաուրիի շրջանում: «Մենք վերացրել ենք թռչնագրիպի օջախը Խելվաչաուրիի շրջանում: Այդ կապակցությամբ Վրաստանի կառավարությունը շաբաթավերջին դիմելու է նախագահ Սահակաշվիլիին՝ չեղյալ հայտարարել շրջանում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիրը, որը պետք է գործեր մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը»,- ասել է նախարարը:

կարդալ ավելին

Թուրքիայի կառավարությունը մերձարեւելյան ակտիվ քաղաքականության կողմակից է

10.03.2006

«Ընդլայնված Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա» նախաձեռնության հիմնական նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են Մերձավոր Արեւելքում կայունության եւ խաղաղության հաստատմանը, համապատասխանում են Թուրքիայի հայացքներին»,- ասաց Գյուլը: Երեկ (մարտի 5-ին.-խմբ.) արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն ընդգծեց, որ Թուրքիան հանդես է գալիս Մերձավոր Արեւելքում կայունության եւ խաղաղության առաջնայնության օգտին, եւ հատկապես նշեց, որ դրա համար տարածաշրջանում պետք …

կարդալ ավելին

Յուշչենկոն կարող է դիմել Ռադային՝ վրաստան խաղաղապահներ ուղարկելու համար

10.03.2006

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտնեց, որ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի շուտափույթ ինտերնացիոնալացում, որի համար, իր հերթին, հարկավոր է փոխել այսօր այնտեղ գտնվող ռուսական խաղաղապահ ուժերը: Դրա համար իրենց խաղաղապահ ուժերին տրամադրելու պատրաստակամություն հայտնեցին Բալթյան երկրները եւ Ուկրաինան: Կարելի՞ է, արդյոք, սպասել այդ գործողությունների իրագործմանը, թե՞ դա ավելի շատ գերքաղաքական խաղ է: Այդ հարցը …

կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծվելը սկսել է քիչ անհանգստացնել բնակչությանը

10.03.2006

Երեկ Միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «Ադրբեջանը 2005 թվականին» սոցիալական մոնիտորինգի արդյունքների շնորհանդեսը՝ հանրապետությունում 2003, 2004, 2005թթ. արդյունքներով անցկացված սոցիալական հետազոտությունների տվյալների համեմատական վերլուծությունը: «Հետազոտությունը կատարել է PULS-R սոցիալական ծառայությունը՝ գերմանական Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի օժանդակությամբ, եւ դարձավ ավելի վաղ՝ «Հասարակական կարծիքի մոնիտորինգը` որպես Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործոն» ծրագրի շարունակությունը, որն իրագործվել էր 2003թ. Բաց հասարակություն …

կարդալ ավելին

Միայն կանանց համար

10.03.2006

Բելգիայի կինոթատրոններն այսուհետ ամիսը մեկ անգամ միայն կանանց համար կինոդիտումներ են անցկացնելու: Գարնան առաջին օրերին արված նման փորձերը լավ արդյունք են տվել: Կանայք կանանց շրջապատում իրենց ավելի ազատ ու անկաշկանդ են զգում եւ կարողանում են հաճույքով քննարկել ֆիլմերը, քանի որ չեն ամաչում իրենց մեկնաբանություններից: Կինոթատրոններում այդ օրերին նաեւ օծանելիքի վաճառք կկազմակերպվի:

կարդալ ավելին

Հնդկական ֆիլմեր կնկարահանվեն

10.03.2006

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Ռինա Պանդեյը հույս է հայտնել, որ Հայաստանում հնդկական ֆիլմեր կնկարահանվեն: Իսկ մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը նկատել է, որ հայերը հնդկական կինո շատ են սիրում եւ պատրաստ են համագործակցել այդ ուղղությամբ:

կարդալ ավելին

Աբաշիձեն` մարդասպա՞ն

08.03.2006

Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին նախագահ Ասլան Աբաշիձեն մեղադրվում է Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Նոդար Իմնաձեի սպանության մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազը: Խոսքը 15 տարվա վաղեմության դեպքի մասին է: 1991թ.Աբաշիձեի աշխատասենյակում իր եւ Իմնաձեի միջեւ տեղի էր ունեցել վեճ, որը վերածվել է փոխհրաձգության: Ականատեսների պատմելով, Իմնաձեն վեճի ժամանակ մի քանի անկանոն կրակոց է …

կարդալ ավելին

Ո՞վ է սպանել «բանկիրին»

08.03.2006

Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ էին բարձրացնել ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու իմփիչմենթի հարցը: Բայց վերջին պահին մտափոխվեցին: Խորհրդարանական ուժերի ներկայիս դասավորության պայմաններում դա անհեռանկար գործ է. մեծամասնությունը թույլ չի տա, որ նախագահի հենարաններից մեկին «նեղացնեն»: ՆԳՆ ղեկավարի հետ պայքարը նրանք մտադիր են այլ կերպ շարունակել: Թե ինչպես, դեռ չեն ասում: Ընդդիմադիրներին նյարդայնացրել է խորհրդարանում նախարարի ելույթը, որտեղ …

կարդալ ավելին

Ղարաբաղյան կարգավորման ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին

05.03.2006

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ շուտով կվերադարձվեն Հայաստանի զավթած ադրբեջանական տարածքները: «Ոմանք ասում են, որ ժամանակը կողմերից եւ ոչ մեկի օգտին չի աշխատում: Դա վիճելի թեզ է, եւ ես չեմ կարող դրա հետ համաձայնել»,- ասաց Ի.Ալիեւը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվեց ադրբեջանական պաշտոնական մամուլում ուրբաթ օրը (փետրվարի 24-ին-խմբ.): «Հայաստանն ի …

կարդալ ավելին

ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցը մի կապեք «ցեղասպանության» խնդրի հետ

05.03.2006

ԱՄՆ-Թուրքիա բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Ռոբերտ Վեքսլերը հայտարարեց, որ պետք չէ միահյուսել հայերի «ցեղասպանությունը» ՀԱՄԱՍ-ի (իսլամական դիմադրության շարժում.-խմբ.) պատվիրակության Անկարա կատարած անսպասելի այցի հետ: Ներկայացուցիչների պալատի անդամ, ֆլորիդացի ժողովրդավար Ռոբերտ Վեքսլերը, չթաքցնելով իր վրդովմունքը պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության Թուրքիա կատարած այցի կապակցությամբ, ընդգծեց, որ իր դիրքորոշումը «ցեղասպանության» մասին գալիք բանավեճերում, որոնք ապրիլին նորից կլինեն ԱՄՆ …

կարդալ ավելին

Ուժը միասնության մեջ է

05.03.2006

Վրաց-ռուսական հարաբերությունների վատթարացումը, սնուցվելով մեկ էներգետիկ հակասությամբ, մեկ Հարավային Օսիայից խաղաղապահ ուժերի դուրսբերման Թբիլիսիի նախաձեռնությամբ, ափսոսանք է առաջացնում երկու երկրների բազմաթիվ շարքային քաղաքացիների մոտ: Նախեւառաջ, դա վերաբերում է Վրաստանին, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների «շրջափակումը», որպես կանոն, հանգեցնում է հիվանդագին արձագանքների տարբեր մակարդակներում: Բաքվում Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցելության օրերին Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ծայրաստիճան հստակ …

կարդալ ավելին

Դեռ տեղ կա ավելի վատանալու

28.02.2006

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակասությունները հասել են… չգիտես ուր: Վերջին մի քանի ամիսներին ամեն անգամ, միջպետական հարաբերությունների մակարդակը նկարագրելիս, սկսում ես շտամպներ օգտագործել` «ծայրահեղ վիճակ», «սառը պատերազմի եզրին», «ավելի վատ հնարավոր չէ պատկերացնել»…: Մի քանի օրից պարզվում է, որ դա սուտ է. ռուս-վրացական հարաբերությունները դեռ տեղ ունեն ավելի վատանալու, ավելի սառելու: Անցած շաբաթը նշանավորվեց նրանով, …

կարդալ ավելին

Այցելելու է Ադրբեջան

25.02.2006

Փետրվարի 26-ից մարտի 5-ն Ադրբեջան է այցելելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կրոնի ազատության հարցերով համազեկուցող Էսմա Ջահանգիրը: «Trend»-ը տեղեկացնում է, որ այցի նպատակն Ադրբեջանում կրոնի ազատության իրավիճակի գնահատումն է եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Կրոնական խտրականությունների վերացման հռչակագրի կետերի իրագործման վերլուծությունը: Տիկին Ջահանգիրը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ: …

կարդալ ավելին